ՀՐԴԵՀ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ. ՏՈՒԺԱԾՆԵՐ ՉԿԱՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին` ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱԻՆ կայքէջը, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը, որոնց ավելի ուշ միացել է եւս 6 հաշվարկ, որոնք իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքները: Ըստ նախնական տվյալներիՙ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ): Ընկերությունից տեղեկացրել են, որ տուժածներ չկան: Դեռեւս հստակեցված չեն հրդեհի բռնկման պատճառներն ու հասցված վնասի չափերը: |