RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ «ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՄԱՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Մ. Հ.

Վարշավայի Թագավորական պալատի ամենամյա «Թագավորական կամարներ» լեհական միջազգային փառատոնի շրջանակում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարի հայ երիտասարդն առաջին անգամ ներկայացել է միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

Իսկ ահա Հայ Մելիքյանն ասաց, որ ցնցված եւ ոգեւորված էի լեհ երաժշտասերների ընդունելությունից. «Համերգին ներկայացրի մի քանի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` սկսած Կոմիտասից, մինչեւ Արամ Խաչատրյան եւ Երվանդ Երկանյան»:

Նշենք, որ Հայկ Մելքիյանը սեպտեմբերի 27-ին կմասնակցի նաեւ Կիպրոսում կայանալիք ժամանակակից երաժշտության փառատոնին, որտեղ կունենա մենահամերգ: Այնուհետեւ կմեկնի Ֆրանսիա եւ Իտալիա` մասնակցելու մի քանի համերգների:

Ծրագրում հնչեցին հայ դաշնամուրային երաժշտության լավագույն նմուշներ Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Առնո Բաբաջանյանից, Երվանդ Երկանյանից եւ Տաթեւ Ամիրյանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ