RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 816, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐԵՎԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂԸ

Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արեւիկ Պապիկյանը: Մինչեւ 20 տարեկան աղջիկների 69 կգ քաշայինների մրցավեճում Արեւիկը թույլ ելույթ ունեցավՙ երկամարտի 178 կգ (79+99) արդյունքով 7 մասնակիցների մեջ գրավելով 6-րդ տեղը:

Պոկում վարժությունում նա 2 մոտեցում հաջող կատարեցՙ բարձրացնելով 75 եւ 79 կգ: Հրում վարժությունում էլ առաջին 2 փորձերից իրեն ենթարկելով 94 եւ 99 կգ-անոց ծանրաձողերը, Արեւիկը 3-րդ մոտեցման ժամանակ ձախողվեց 105 կգ-ը բարձրացնելիս:

Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Մարինա Կանեւան, որը երկամարտում ցույց տվեց 213 կգ (93+120) արդյունք: 2-րդ տեղը գրավեց մոլդովացի Եկատերինա Տրետյակովանՙ 203 կգ (90+113): Բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Սումեյե Կենտլինՙ երկամարտում ցույց տալով 200 կգ (86+114) արդյունք:

Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցավեճում Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանը 85 կգ քաշայինների մրցապայքարում երկամարտի 327 կգ (149+178) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց լեհ Կրժիժտոֆ Զվարիչը, որը հաղթող ճանաչվեց երկամարտի 356 կգ (161+195) արդյունքով: 2-րդ մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Ալբերտ Սայախովըՙ 349 կգ (155+194): Բրոնզե մեդալին արժանացավ նույնպիսի արդյունքի հասած ռուսաստանցի մեկ այլ ծանրորդՙ Վիկտոր Խարչենկոն, որը Սայախովից անձնական քաշով 400 գրամով ծանր էր:

Այսօր Եվրոպայի առաջնությունը կհատի վերջնագիծը: Հայաստանից մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը, որոնք կմասնակցեն մինչեւ 23 տարեկանների մրցապայքարին: Հայկ Հակոբյանը մրցումների զգալի փորձ ունի եւ նրանից մեդալի ակնկալիքներ կան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ