RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՉԻԳՈՐԻՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 6 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

Հոկտեմբերի 4-13-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ռուս հանրահայտ շախմատիստ Միխայիլ Չիգորինի 20-րդ հուշամրցաշարը: Մրցումներին հայտավորված 173 շախմատիստների թվում են նաեւ Հայաստանի 6 ներկայացուցիչներՙ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Սիմոնյանն ու Աննա Հայրապետյանը:

Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2691) 4-րդն է մասնակիցների մեջ: 42-ամյա Հակոբյանն իր վարկանիշով զիջում է միայն ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւին (2710) եւ ուկրաինացիներ Ալեքսանդր Արեշչենկոյին (2709) ու Պավել Էլյանովին (2706): Զավեն Անդրեասյանն իր վարկանիշով (2631) 12-րդ տեղում է:

Սկզբում շախմատիստներն իրենց կարողությունները կփորձեն կայծակնային խաղում, ապա կանցկացվի դասական շախմատի մրցաշարը:

Բացի հայաստանցի շախմատիստներից, մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստներ Արթուր Գաբրիելյանը, Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանն ու Տիգրան Նազարեթյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ