RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 845, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԹԻՎ

Պ. Ք.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել Սիրիային առնչվող բանաձեւի նախագծի առթիվ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունըՙ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Բանաձեւի նախագիծը չի ենթադրում ուժի կիրառություն քիմիական զենքի օգտահանման արարողակարգերի խախտման դեպքում: Լավրովը մանրամասնել է, որ եթե տեղի ունենան խախտումներ, ապա դրանք լրացուցիչ կարգով կքննարկվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում, եւ արտաքին ռազմական միջամտության համար կպահանջվի եւս մեկ բանաձեւ:

Լավրովը նաեւ նշել է, որ բանաձեւը համագործակցության կոչ է անում ոչ միայն Բաշար Ասադի կառավարությանը, այլեւ ապստամբների խմբավորումներին:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում փաստաթղթի տեքստը քննարկվում է սեպտեմբերի 27-ից:

Սեպտեմբերի սկզբներին Սիրիայի կառավարությունը համաձայնել էր միջազգային վերահսկողության ներքո լիովին ոչնչացնել երկրի քիմիական զենքի պաշարները: Դամասկոսը Մոսկվայի առաջարկած այդ քայլին դիմել էր ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից խուսափելու նպատակով: Ամերիկացիները Բաշար Ասադի վարչակարգին էին մեղադրում շուրջ 1400 զոհ պատճառած օգոստոսի 21-ի քիմիական գրոհի համար: Նախագահ Բաշար Ասադը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, թե Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար կպահանջվեն առնվազն 1 տարի եւ 1 մլրդ դոլար: Սակայն «Վաշինգտոն փոստ» թերթը սեպտեմբերի 27-ին, ամերիկացի եւ ռուսաստանցի մասնագետներին վկայակոչելով, գրեց, որ Դամասկոսի քիմիական զենքի պաշարները հնարավոր է ոչնչացնել 9 ամսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ