Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) դասախոսական կազմի եւ ուսանողների հետ երեկ հանդիպեց քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի» Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը : Քաղաքագետը երկու տարի առաջ էր հանդիպում ունեցել ՀՊՄՀ-ում, որի ժամանակ նրան շնորհվել էր համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Անդրանիկ Միհրանյանը գնահատանքով հիշեց ...
Եվրոպական արժեքները համասեռամոլությամբ պայմանավորող գնահատականները, թե Մաքսային միությանն անդամակցությունը ավելի մոտ է հայկական արժեքներին, սխալմամբ, ավելի շուտ, անգրագետ դատողություններով են կապվում Եվրոպական միության հետ: Ռուսաստանի պարտադրած միությանն անդամակցությունը համասեռամոլությանը հակադրելու փորձեր անողներին լավ կլինի տեղեկանալ, որ մինչեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների կառուցումը Հայաստանն արդեն անդամակցում էր այնպիսի մի կազմակերպության, որտեղ ...
Քիմիական զենքի ոչնչացման մասնագետների միջազգային խումբը հոկտեմբերի 1-ին ժամանել է Սիրիա: 20 հոգանոց խումբը կգույքագրի զանգվածային բնաջնջման զենքի պաշարները, որը պետք է ոչնչացվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի հիման վրա, հաղորդում է Ֆրանսպրեսը:
Պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, մտադիր չէ ընդառաջել մինչեւ տարեվերջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկությանը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո նման հույս էին արտահայտել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է քաղաքական բարեփոխումների ծրագիր: Նա մասնավորապես հայտարարել է, որ շուտով կվերացվի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը:
2013 թ. հոկտեմբերի 1-ը ԱՄՆ-ի պատմության մեջ կմտնի որպես «սեւ երեքշաբթի»: Բանն այն է, որ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները նախօրեին չկարողացան համաձայնեցնել նոր ֆինանսական տարվա բյուջեն, եւ ավանդաբար հոկտեմբերի 1-ին սկսվող նոր ֆինանսական տարվա ժամանակով լույս երեքշաբթի կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 8-ից) երկրի դաշնային հիմնարկների ֆինանսավորումը դադարեցվեց: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը ...
Նման սենսացիոն հայտարարություն, ըստ թուրքական «Հյուրիեթ»-ի, որին հղում է արել virtualaz.org-ը, արել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի «մի բարձրաստիճան պաշտոնյա»` թուրք լրագրող Թոլգա Թանըշին տված հարցազրույցում: «Հյուրիեթ»-ի հեղինակն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի «քաղաքականության հանդեպ Ադրբեջանի դժգոհությանը»: Ըստ Իլհամ Ալիեւի աշխատակազմի «բարձրաստիճան պաշտոնյայի», Ադրբեջանում «անհանգստացած են Թուրքիայի քաղաքականությամբ եւ տեսնում են, թե ...
«ՀԱՊԿ խաղարարները կստանան իրենց պատասխանատվության գոտուց դուրս գործողություններին մասնակցելու մանդատ»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասին : Այդ մասին, հղում անելով ռուսաստանյան աղբյուրներին, հաղորդել է vesti.az-ը:
Թեպետ հոկտեմբերի 9-ին հարեւան երկրում կայանալու են նախագահական ընտրություններ, սակայն Ադրբեջանում չկա այն մթնոլորտը, որը սովորաբար լինում է համապետական նման միջոցառումներից առաջ:
Չնայած ընդդիմադիր պատգամավորների թունդ քննադատությանը դատախազական համակարգի վերաբերյալ, երեկ Հայաստանի նոր գլխավոր դատախազին Ազգային ժողովի պատգամավորները 103 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով ընտրեցին: Այնպես որ քննադատողները արդեն այժմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կամ համակարգի մարդ չեն համարում, կամ համակարգը քննադատում են կոնյունկտուրայից ելնելով, իսկ անձնավորման տիրույթում վատամարդ չեն ուզում ...
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդները կարող են 4G/LTE ցանցում գործող «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն օգտագործել նաեւ 3G ցանցում:
2000 թվականից գործող «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրն ամեն տարի ֆինանսական օգնություն է տրամադրում Հայաստանում ու Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցների մանկավարժներին: Ծրագիրն իրականացնում է Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ), իսկ մանկավարժներին տրամադրվող օգնությունը հավաքվում է Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության կազմակերպած հանգանակությամբ:
Երբ 60-ամյա գյումրեցի Թամարա Վարդանյանը եկավ մեր խմբագրություն` իր թղթապանակով, նրա դեմքին մի բան էր երեւում` տառապանք: Զրույցից հետո պարզ դարձավ, թե ինչպես է նա մեկնել Մոսկվա, այնուհետեւ ինչպես է կրտսեր դստերը «փրկելու» համար մեկնել Տաջիկստան, ինչպես են հարազատները նրա դեմ մեղադրանք ներկայացրել, ինչպես է տաջիկ դատախազը նրան առաջարկել... դառնալ ...
Հայկական առաջին կինոստուդիան իր փառավոր ուղին նախանշեց 90 տարի առաջ, 1923 թվականին, երբ կինոն դեռեւս համր էր: Իսկ հնչուն կինոյի մուտքը մեզանում նշանավորվեց մի ֆիլմով, որը դարձավ հայ ազգային կինոարվեստի գլուխգործոց. դա Համո Բեկնազարյանի ռեժիսորությամբ 1935թ. էկրան բարձրացած «Պեպո» հանրահայտ կինոնկարն էր, որն անմիջապես լայն ժողովրդականություն ձեռք բերեց իր բարձր ...
Մեր թերթի նախկին աշխատակից, գեղագետ եւ մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանը վերջին տարիներին գրքեր հրատարակելուց զատ ծավալել է նաեւ ցուցահանդեսային բուռն գործունեություն` իր գրաֆիկական աշխատանքները ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ արտասահմանում:
2001 թ.-ից յոթ անգամ թեկնածու առաջադրված հայազգի հաղորդավար-լրագրող Փիթեր Մսըրլյանը վերջապես արժանացել է լոսանջելեսյան տարածքի «Էմմի» մրցանակիՙ իր Բոտսվանայում նկարահանած 32 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմի համար, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթը: Ըստ հաղորդագրության, Հարավային Աֆրիկայում գտնվող այդ պետության մասին պատմող նյութն ամբողջությամբ ինքն է պատրաստել, գրել, խմբագրել, նկարահանել եւ ...
Օրեր առաջ Լոնդոնում կայացել է աշխարհահռչակ Metal Bulletin ամսագրի կողմից անցկացվող Հատուկ համաձուլվածքների 12-րդ համաշխարհային համաժողովը, որի հեղինակավոր ժյուրիի կողմից «Տարվա մենեջեր» բարձրագույն մրցանակը շնորհվել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկուն: «Քրոնիմետ» ընկերությունների խմբում են նաեւ հայաստանյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունները:
Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացված պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունում հաջող ելույթներ ունեցան միջազգային կարգի սպորտի վարպետներ, քաջարանցի Սեւակ Մանուկյանը եւ էջմիածնեցի Սերգեյ Ասատուրովը, որոնք միասին 3 ոսկե մեդալ նվաճեցին:
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ Լեւոն Արոնյանի վարկանիշը նվազել է 2800-ից: Նախորդ ամսվա համեմատ Լեւոնը վարկանիշը նվազեցրել է 18-ով եւ 2795 վարկանիշով 2-րդ տեղից նահանջել է 3-րդ հորիզոնական: Վերջին անգամ Արոնյանի վարկանիշը 2800-ից ցածր եղել է 2010-ի սեպտեմբերին (2783): Իսկ ...
Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում բավական հաջող են մեկնարկել հայ շախմատիստները: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում Արմեն Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանն ու Ալեքս Մանուկյանը 2-րդ հաղթանակները տոնելով, 2 միավորով աղյուսակը գլխավորողների թվում են:
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը, որի պարգեւները կվիճարկեն 78 երկրների 540 մարմնամարզիկներ: Հետաքրքրական է, որ սպորտային մարմնամարզության անդրանիկ առաջնությունը, որ կայացել է 110 տարի առաջ, եւս տեղի է ունեցել Անտվերպենում:
Մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը ընկերական 2-րդ հանդիպումն անցկացրեց Վրաստանի իր հասակակիցների հետ: Այս անգամ դարպասները մնացին անառիկ: Հիշեցնենք, որ 1-ին խաղում 3-1 հաշվով հաղթել էին հայ պատանիները:
Ռուբեն Նազարեթյանը վերահաստատվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ աշխատանքում նրան կօգնեն Զոհրապ Նիազյանն ու Վաղարշակ Շահնազարյանը: