ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երեւան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիկոլայ Բորդյուժան Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելեն ՀԱՊԿ ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: |