RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 893, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում բավական հաջող են մեկնարկել հայ շախմատիստները: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում Արմեն Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանն ու Ալեքս Մանուկյանը 2-րդ հաղթանակները տոնելով, 2 միավորով աղյուսակը գլխավորողների թվում են:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում նույնպիսի արդյունքով առաջատարների շարքում են Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Տիգրան Հարությունյանն ու Կարեն Հովհաննիսյանը 2-ական միավորով մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարներից են: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 2-ական միավոր են վաստակել Հովհաննես Գաբուզյանն ու Արման Միքայելյանը:

Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Անի Հարությունյանը, որը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 2 միավոր է վաստակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ