Երկու օր է` մերձքաղաքական եւ մերձլրագրողական շրջանակները զբաղված են Զարուհի Փոստանջյանով` ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին ուղղված նրա հարցի համար (այդ մասին «Ազգը» գրել է): Ազգիս իշխանամետ հատվածը նրա փետուրներն է քամուն տալիս` ամենաթունդ որակումներով եւ հարցադրմամբ, թե ինչպե՞ս կարելի էր մեր չուզողների մոտ վարկաբեկել երկրի խորհրդանիշ նախագահին, այդպիսով` նաեւ երկիրը: Որակումների ...
Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է «Պահպանիր քո ներկան. քվեարկիր Իլհամ Ալիեւի օգտին» կարգախոսով: Ընտրությունների ժամանակ թեկնածուների կարգախոսները էական դեր չեն կատարում նրանց հաջողությունների կամ անհաջողությունների գործում, բայց եթե կարեւոր չլինեին, ապա թեկնածուները քարոզարշավին կմասնակցեին առանց կարգախոսների, իսկ կարգախոսները ամեն թեկնածուի համար մշակում են մասնագետներ` ելնելով ...
Հոկտեմբերի 3-ին Տրիպոլիում ՌԴ դեսպանատուն են այցելել Լիբիայի վարչապետ Ալի Զեյդան Մուհամմեդը եւ արտգործնախարար Մուհամմեդ Աբդելազիզը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի լույս 3-ի գիշերը շենքը հարձակումից պաշտպանած կարգի պահապաններին եւ քաղաքացիական անձանց:
700 մլն դոլար ծավալով պետական պարտատոմսերիՙ սեպտեմբերի 19-ին իրականացված առաջին տեղաբաշխումից Հայաստանի Հանրապետությունն արդեն ստացել է 690 մլն դոլար: Այդ գումարը կուղղվի ռուսական 500 մլն դոլարի վարկի վաղաժամկետ մարմանը: Մնացած մասից շուրջ 60 մլրդ դրամը կուղղվի գերմանա-հայկական հիմնադրամինՙ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար, 3,9 մլրդ դրամըՙ ՓՄՁ ունիվերսալ վարկային ...
Երեկ Ադրբեջանում նախագահի ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ անհանգստություն են հայտնել Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության եւ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատարներ Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն: Համատեղ հայտարարության մեջ ընդգծված է իշխանությունների կողմից «քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների, ընդդիմության եւ անկախ լրատվամիջոցների դեմ նախագահական ընտրությունների նախօրյակին մեծացած ճնշումը»:
Իրանում սպանվել է կիբեռանվտանգության գերատեսչության ղեկավար Մոջթաբա Ահմադին: Նրա դիակը գտել են Թեհրանի արվարձան Քերեջից ոչ հեռու, անտառում: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված Alborz News կայքէջը:
Երեկ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի նախագահի առաջարկած որոշումը` համաներում հայտարարելու մասին 102 կողմով: Այն ուժի մեջ կմտնի 24 ժամվա ընթացքում, այսինքնՙ արդեն այսօր կեսօրին: Հարցի եզրափակիչ ակորդը ներկայացրած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե ողջ գիշեր դժվար հոգեվիճակում էր, որի մեջ երեւի լինում են դատավորները դատավճիռ ...
Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը, այսպիսով, եկող տարվա հուլիսի 1-ից կբարձրանան: Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ («Բյուջե 2014-ը այնպիսին չէր, ինչպիսին նախատեսվում էր», 1.10.2014թ.), աշխատավարձերի բարձրացումը նախատեսված էր հունվարի 1-ից եւ 85 տոկոսով, սակայն դրանք կբարձրանան 40 տոկոսով: Միաժամանակ, կգործի սանդղակ, որով կկարգավորվի աշխատավարձերի ոլորտում ներկայիս խառնաշփոթը, երբ, ...
Երեւանի կոնյակի գործարանը ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Հոկտեմբերի 3-ի ժամը 14-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տ խաղող:
Orange-ն հայտարարեց իր հավատարիմ բաժանորդների համար նախատեսված նոր անակնկալների մասին: Այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, ամեն ամիս Orange Merci հավատարմության միավորների տեսքով կստանան իրենց ամսավճարի 10%-ը: Այս միավորները կարող են օգտագործվել ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ եւ մեգաբայթեր ձեռք բերելու համար: Առաջին միավորները բաժանորդներին կտրամադրվեն ...
Ս.թ. հոկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» հետվճարային սակագնային պլանով տրամադրվող ընդգրկված ինտերնետի ծավալը միեւնույն ամսավճարի դիմաց կազմում է 1000 ՄԲՙ նախկին 500 ՄԲ փոխարեն:
«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: 2007թ.-ից հիմնադրամի գլխավոր գործընկերը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է: Ինքնատիպ այս իրադարձությունը, որն արդեն 4-րդ անգամ կիրականացվի Հայաստանում, բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում: «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, ...
Բոլորեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Առաքելի Բայբուրդյանի կյանքի 80 տարին: Նրա անցած ուղին հայ արեւելագիտությանը, հարազատ ժողովրդի պատմությանը, նրա հոգեւոր արժեքներին ու մշակույթին, հայ երիտասարդության կրթության եւ դաստիարակության շնորհակալ գործին եւ հայկական պետականությանը բոլորանվեր ծառայելու մի փայլուն եւ ուսանելի օրինակ է:
Էդիթ Պրինտը հրատարակել է Պարույր Սեւակին նվիրված հանրագիտակը, ուր Յուրի Պետրոսյանը բանաստեղծին ներկայացնում է առօրյա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սեւակի պոեզիայի սիրահարներս նրան ճանաչում ենք որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող տղամարդու եւ իսկապես մեծ մարդասերի, ամենահայի:
«Հայրենասերի խաղեր» (Patriot Games), «Կարմիր հոկտեմբերի որոնումները» (The Hunt for Red October) եւ այլ սառը պատերազմական թեմաներ շոշափող «թրիլլերների» հեղինակ Թոմ Կլենսին վախճանվել է Բալտիմորում հոկտեմբերի 1-ին 66 տարեկան հասակում: «Պենգուին Գրուպ» (ԱՄՆ) հրատարակչատան հաղորդման մեջ, որը հետագայում տարածել է Ասոշիեյթեդ պրեսը, չի նշվել մահվան պատճառը:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Փարիզ-Սորբոն 4 համալսարանի միջեւ համագործակցության շրջանակներում այսօր, հոկտեմբերի 4-ինՙ ժամը 10:00-ին, ԵՊԼՀ Մեծ դահլիճում տեղի կունենա «Ֆրանսիական գրականության օրեր»-ի հանդիսավոր բացումը, որին իրենց ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Գ. Գասպարյանը եւ Փարիզ-Սորբոն 4 համալսարանից ժամանած հետեւյալ ներկայացուցիչներըՙ
«Ազգի» սեպտեմբերի 28-ի մշակութային հավելվածում տպագրված «Եթե մարդիկ չգնան Հայաստանից, իմ մեծագույն հաղթանակը կհամարեմ» Անահիտ Հովսեփյանի հրապարակման մեջ տեղ են գտել տեխնիկական վրիպակներ, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: Կետադրականներըՙ ստորակետ, վերջակետ, բութ, ավելի հաճախՙ հարցման նշան, գրագետ ընթերցողը կարող է «վերականգնել»: «...այդպիսի ընդունելիություն» պետք է լինիՙ «ընդունելություն», «Դիլիջանի կոմպոզիտորների ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականների հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերին:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 4-րդ տուրում մինչեւ 10 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկըՙ Արմեն Բարսեղյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Իվան Շիցկոյի նկատմամբ: Իսկ Հակոբ Հակոբյանն առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով Ալբերտ Թոմասիի հետ:
Վրոցլավում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Սոֆիկո Գուրամիշվիլու հետ: Լիլիթը 2,5 միավորով 7-րդ տեղում է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Նինո Բացիաշվիլին եւ Յոաննա Մայդան-Գաեւսկան: Բացիաշվիլին պարտվեց Կարինա Ժզերկովսկա-Հորովսկային, իսկ Մայդան- Գաեւսկան հաղթեց Մոնիկա Սոչկոյին:
RBK-Sport-ը կազմել է ՌԴ առաջնության 11 տուրերի արդյունքներով ամենադիտարժան խաղ ցուցադրող ֆուտբոլիստների ցանկը: Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Արաս Օզբիլիսը 5 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Ցուցակը գլխավորում է «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը:
Անտվերպենում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չհաջողվեց նժույգաթափում մտնել եզրափակիչի 8 մասնակիցների շարքըՙ զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ հորիզոնականները: Չնայած դրան, Վահագն Ստեփանյանը նշանակալի հաջողություն արձանագրեց: Նա մրցավարներին հաջողությամբ ներկայացրել է իր մշակած նոր ծրագիրըՙ ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքին, ապա հակադարձ խաչաձեւում: Մրցավարները բարձր են ...