RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013



Տեղադրվել է` 2013-10-03 23:17:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1188, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԶԻՆԱՆՇԱՆԸ ՇՏԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Ի. Պ.

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասում է, որ հայկական զինանշանն աղավաղված է եւ փոփոխությունների կարիք ունի:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Աղամյանն անդրադարձավ զինանշանի թերություններին: Ըստ նրա` ներկայումս զինանշանի տեսքը 1918 թվականին նկարված զինանշանից խիստ տարբեր է: Հայաստանի երրորդ հանրապետության զինանշանի առյուծը ճաղատ է, ինչը նշանակում է, որ ծեր է: Սովորաբար զինանշանների վրա պատկերված կենդանիների երախը բաց է լինում, ինչը նշանակում է, որ հսկում են պետության սահմանները, սակայն մեր զինանշանում պատկերված առյուծի երախը բաց չէ: Բացի դրանից` զինանշանի վրա պատկերված թուրը պետք է պատռեր շղթան, սակայն հայկական զինանշանի դեպքում հակառակն էՙ շղթան փաթաթվել է թրին, եւ անգամ թրի ծայրը սուր չէ:

Կարեն Աղամյանը հավելեց, որ մեր զինանշանի մեջ թաքնված են թշնամական նշաններ, եւ կարծես թե մեկը դիտավորյալ աղավաղել է:

Պարոն Աղամյանն ակնկալում է, որ զինանշանի վրա շտկումներ կարվեն, մանավանդ որ հարցը քննարկվել է նաեւ Հանրային խորհրդում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ