RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 910, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ «ԷՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ՄՍԸՐԼՅԱՆԻՆ

Հ. Ծ.

2001 թ.-ից յոթ անգամ թեկնածու առաջադրված հայազգի հաղորդավար-լրագրող Փիթեր Մսըրլյանը վերջապես արժանացել է լոսանջելեսյան տարածքի «Էմմի» մրցանակիՙ իր Բոտսվանայում նկարահանած 32 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմի համար, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթը: Ըստ հաղորդագրության, Հարավային Աֆրիկայում գտնվող այդ պետության մասին պատմող նյութն ամբողջությամբ ինքն է պատրաստել, գրել, խմբագրել, նկարահանել եւ մոնտաժել առանց երկրի ներսում խորհրդատուի օգնության:

Մսըրլյանը մագիստրոսի երեք աստիաճան ունի, նաեւ արտասահմանյան հաղորդումներ պատրաստելու մեծ փորձ: Նա 14 անգամ արժանացել է «RTNA Գոլդեն Մայք» մրցանակի: Նախքան «Բըրբենք չենըլում» աշխատանքի անցնելը, 1982-ին նա հեռուստատեսային հաղորդումներ է պատրաստել Մոնտանայում, Տեխասում եւ Վաշինգտոնում, իսկ արտասահմանյան երկրներիցՙ Բոսնիայում, Հերցեգովինայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Մեքսիկայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում եւ այլ երկրներում:

«Բըրբենքի աֆրիկյան քույր քաղաքը» մրցանակակիր վավերագրական ֆիլմը հիմնականում անդրադառնում է մայրցամաքում բուն դրած ՁԻԱՀ-ի խնդիրներին եւ Բոտսվանայի իշխանությունների տարած անմիջական եւ արդյունավետ միջոցառումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ