RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



Տեղադրվել է` 2013-12-18 23:05:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸՙ ԾԱՆՐ

Արձակագիրը այսօր Գերմանիայից կտեղափոխվի Երեւան

Գրասեր հասարակությունը տագնապով սպասում է բարի լուրերիՙ Գերմանիայից, որտեղ վերջին երեք շաբաթներին վիրահատության եւ բուժման նպատակով գտնվում է մեր տաղանդավոր արձակագիր Լեւոն Խեչոյանը: Դժբախտաբար սփոփիչ լուրեր, տեղեկություններ դեռեւս չկան: Ընդհակառակը, սիրելի գրողի վիճակը մնում է ծանր, շատ ծանր: Վիրահատող բժիշկների հավաստմամբ, նրա մարմինը կրծող հիվանդությունը տարածված է եղել ներքին մի շարք օրգաններում, ու որոշվել է հետվիրահատական բուժման կուրսը շարունակել Երեւանում:

Այսօր Լեւոն Խեչոյանը կտեղափոխվի Երեւան եւ անմիջապես կհանձնվի բժիշկների հսկողությանը:

Մյուս կողմից, «Արմենպրես» լրատվական գործակալության հավաստմամբ, որն իր տեղեկությունները քաղել է ՀՀ առողջապահության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից, կառավարությունն արդեն անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը, շուրջ 20 հազար եվրոյին համարժեք դրամ, փոխանցել է Լ. Խեչոյանի հարազատներինՙ բուժման եւ տեղափոխման ծախսերը հոգալու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ