RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-12-18 23:05:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 891, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑ

Պեկինում ավարտվեց համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը, որի ընթացքում 16 գրոսմայստերներ իրենց ուժերը չափեցին արագ, կայծակնային եւ բասկյան ձեւաչափերով շախմատում:

Բասկյան ձեւաչափով շախմատում Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակած 4,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: 4-րդ տուրում Լեւոնը Ռուսլան Պոնոմարյովի հետ 2 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի, իսկ ավարտական տուրում 0-2 հաշվով զիջեց Շահրիյար Մամեդյարովին:

Ինչպես կայծակնային մրցաշարում, բասկյան շախմատի մրցախաղում էլ հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 4-րդ տուրում նա 2-0 հաշվով հաղթեց Լե Քուանգ Լիեմին, իսկ ավարտական 2 պարտիաներում 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Կարյակինը վաստակեց 8,5 միավոր: 6,5 միավորով 2-րդ տեղը գրավեց Շահրիյար Մամեդյարովը: Նրան կես միավոր զիջեց Ռուսլան Պոնոմարյովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ