ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՀԵՌԱԶԱՆԳ» ԴԵՊԻ ՍԻՐԻԱՙ 50 ԴՐԱՄ/ՐՈՊԵ ՍԱԿԱԳՆՈՎ Այսուհետեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հեռազանգ» ծառայությամբ դեպի Սիրիայի քաղաքային եւ բջջային ցանցեր զանգերի արժեքը կազմում է 50 դրամ 1 րոպեի համար` նախկին 90 դրամի փոխարեն: «Հեռազանգ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել բջջային հեռախոսից 77, այնուհետեւ համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձեւաչափով: |