RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



Տեղադրվել է` 2013-12-18 23:05:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄՈՍԿՎԱՆ ԿԷԺԱՆԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԱՔՎՈՂ ԳԱԶԸ ԵՎ ԿՀԱՏԿԱՑՆԻ 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ռուսաստանն Ուկրաինային վաճառվող գազի գինը 406-ից իջեցնում է 268,5 դոլարի: Այդ մասին հայտարարվեց Մոսկվայում դեկտեմբերի 17-ին կայացած երկկողմ բանակցությունների ավարտից հետո: Դրանց մասնակցում էին նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Վիկտոր Յանուկովիչը:

Երկկողմ գազային պայմանագրերի լրացուցիչ փաստաթուղթը ստորագրել են ռուսական «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նաֆտագազի» ղեկավարները: «Էխո Մոսկվի» ռադիոկայանը մեջբերում է ՌԴ նախագահի այն խոսքը, որ գազի գնի իջեցումը «ժամականավոր որոշում» է:

Բացի դրանից, ՌԴ կառավարությունը իր Ազգային բարեկեցության հիմնադրամի մի մասը կտեղադրի Ուկրաինայում: 2013-2014 թթ. Ռուսաստանը Ուկրաինայից կգնի 15 մլրդ դոլարի պարտատոմսեր: Մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը ձեռք կբերվի արդեն 3 մլրդ դոլարի պարտատոմս:

Առայժմ անհասկանալի է, թե Ռուսաստանը փոխարենն ինչ կստանա Ուկրաինայից: Փորձագետները ենթադրում են, որ կարող են լինել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի պատասխան քայլեր, օրինակՙ Կիեւի վերջնական հրաժարումը եվրոինտեգրացումից կամ գազի տարանցման համակարգի վերահսկողության հանձնումը Ռուսաստանին:

ՌԴ իշխանությունների հայտարարության համաձայն, երկու երկրների միջպետական հանձնաժողովի նիստում քննարկվել են համապարփակ հարցեր, որոնք Ուկրաինայում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի եւ զանգվածային բողոքների: ՌԻԱ գործակալության տվյալներով, Պուտինը եւ Յանուկովիչը չեն քննարկել Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու կամ Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու հարցերը:

Մոսկվայում երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կնքված համաձայնագրերը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները համաշխարհային եւ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում մեկնաբանվում են որպես Մոսկվայի կողմից թանկ գնով Կիեւի ձեռքբերում: Եվրոպայում Ռուսաստանին քննադատում են եվրոինտեգրման հարցում Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ եւ կարծիք են հայտնում, թե Պուտինի խոստացած ռուսական վարկերը կհետաձգեն Ուկրաինայի արդիականացումը: ԱՄՆ-ում վստահ են, որ համաձայնագրերը չեն լուծի Ուկրաինայում շարունակվող բողոքների խնդիրը, եւ Յանուկովիչին սպառնում են պատժամիջոցներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ