RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



Տեղադրվել է` 2013-12-18 23:05:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԶԱՄԱՍ ՔԱՂԱՔԸ

Տասնհինգ հայ ընտանիքներ լքել են ռուսական Արզամաս քաղաքը, իսկ նրանց պատկանող բիզնեսները վաճառվել են: Այս մասին հայտարարել է Արզամասի քաղաքապետ Միխայիլ Բուզինը: «Արզամասի բոլոր հայկական բիզնեսները ընդմիշտ փակված են: «Նոյ» ռեստորանի փոխարեն արդեն մանկական սրճարան է լինելու»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Коммерсант»-ը, նշել է Բուզինը: Հայ ընտանիքները սկսել են լքել քաղաքը, քանի որ նրանց նկատմամբ սպառնալիքներ են հնչում ազգայնականների կողմից Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքում հայկական ռեստորանի տարածքում ազգությամբ ռուս Ալեքսանդր Սլակաեւի սպանությունից հետո: Նրա սպանության մեջ կասկածվում է ռեստորանի հայ տերը:

Ազգայնականները տեղական իշխանություններից պահանջում են արմատական քայլեր ձեռնարկել ներգաղթյալներին վտարելու ուղղությամբ, իսկ իրենք արդեն որերորդ օրն էՙ ավերում են ներգաղթյալների խանութները: Իսկ անցած շաբաթ տեղի է ունեցել երրորդ «ժողովրդական ընդվզումը»: Ինչպես հաղորդում է դեպքի վայր ժամանած «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ի լրագրող Անտոն Պրուսակովը` ոստիկանությունը վերահսկում է ճանապարհները, «խմբվելու» յուրաքանչյուր փորձ անմիջապես գրավում էր ոստիկանների ուշադրությունը եւ կանխվում: Տեղացիները դեկտեմբերի 14-ին հերթական հանրահավաքն են անցկացրել. այդ օրը Արզամասի քաղաքապետարանի մոտ 100-150 մարդ է հավաքվել:

Ցուցարարները, սակայն, համընդհանուր բողոքներ են ներկայացրել տեղի շուկայի վաճառողների անտաշ վերաբերմունքից, տեղի իշխանությունների ներկայացուցիչների եւ ոստիկանների կոռումպացվածությունից եւ տեղացիների նկատմամբ վերաբնակների վերաբերմունքից:

Դեկտեմբերի 7-ին Արզամասի «Օջախ» հայկական ռեստորանում վեճ է բռնկվել այցելուների եւ աշխատակիցների միջեւ, ինչն ավարտվել է այցելուներից մեկի սպանությամբ: Ըստ տարածված վարկածիՙ 26-ամյա Ալեքսանդր Սլակաեւը դժգոհել է սպասարկման որակից եւ կանչել ղեկավարին, վեճ է առաջացել, որը շուտով տեղափոխվել է փողոց, ուր աշխատակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել երկու հաճախորդների, իսկ Ալեքսանդրին հասցրած դանակի հարվածը հանգեցրել է մահվան: Այդ սպանությունը պատճառ է դարձել տեղի բնակչության ընդվզման` ընդդեմ ներգաղթյալների: Փողոց են դուրս եկել մեծ թվով մարդիկ ու ավերել են ներգաղթյալներին պատկանող օբյեկտներ: Մոտ 70 մարդ ձերբակալվել է: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, ձերբակալվածները Հայաստանից եւ Միջին Ասիայից են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ