RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1594, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԿՓՈԽՎԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ փոփոխություններ կատարեց «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, ըստ որոնց, ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանցՙ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սահմանվում է, որ հնդկական այն ձեռնարկությունը, որտեղից Հայաստան ներմուծվում է գոմեշի միս, պետք է ունենա ոչ թե 10, այլ 15 տարվա գործունեություն եւ ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրերի փոխարեն` վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի եւ ստանդարտների միջազգային կազմակերպության ISO 22000:2005 կամ ISO 9001:2008 ստանդարտի արտոնագրեր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս կապակցությամբ նշեց, որ որոշումը հնարավորություն կտա տեղական մսամթերքի արտադրության զարգացման համար, բայց միաժամանակ նշեց, որ հարկ է ամեն ինչ անել, որ մսամթերքների գնաճ տեղի չունենա եւ առաջարկեց այս հարցը մեկ անգամ եւս քննարկել մսամթերք արտադրող ընկերությունների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ