RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՆ ԵՎ ԴՐՍԻՑ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2350, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՎԻԱՍՖԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆՔ.-Ը ՀԱՂԹԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի առաջին ատյանի դաշնային դատարանում քննվող «Վիասֆեր Ինթերնեշնլ, Ինք.»-ն ընդդեմ Արամ Վարդանյանի» գործով երդվյալ ատենակալները սեպտեմբերի 24-ին եւ 25-ին Արամ Վարդանյանին մեղավոր են ճանաչել հայցապահանջի մեջ ներառված բոլոր կետերով:

Սա մեծ նշանակություն ունեցող գործ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանում ներդրումներ կատարած օտարերկրյա ներդրողները կարող են իրենց գույքն ու իրավունքները պաշտպանել խաբեությամբ դրանց տիրանալ ցանկացող անձանցից:

«Վիասֆեր Ինթերնեշնլ Ինք.»-ը Վարդանյանի դեմ հայց է ներկայացրել 2012թ.-ին, այն բանից հետո, երբ պարզվել է, որ Վարդանյանը, որը նախկինում զբաղեցնում էր «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի (այսուհետ` «Տեխնոպարկ») գլխավոր տնօրենի պաշտոնը (հիշեցնենք, որ «Տեխնոպարկը» հանդիսանում է «Վիասֆեր»-ի հայաստանյան 100 տոկոսանոց դուստր ընկերությունը), խաբեությամբ տիրացել է ընկերության գույքին: Երդվյալ ատենակալներին ապացույցներ են ներկայացվել առ այն, որ Վարդանյանն օգտագործել է «Տեխնոպարկ»-ի աշխատակիցներին ու ռեսուրսներն իր անձնական նպատակներով: Մասնավորապես, Վարդանյանը «Տեխնոպարկ»-ի միջոցները վատնել է անձնական տուն կառուցելու վրա, հավաքել եւ յուրացրել է «Տեխնոպարկ»-ի տարածքների վարձակալությունից ստացվող վարձավճարները, յուրացրել է «Տեխնոպարկ»-ի մտավոր սեփականությունըՙ առանց համապատասխան իրավունքներ ունենալու եւ դրա արդյունքում ստացված արտադրանքը, որոնցից է, օրինակ, «Զենիթ» հակակարկտային կայանքը: Դատավարության ընթացքում ապացույցներ ներկայացվեցին նաեւ, որ նախքան դատավարության սկսվելը Վարդանյանը փորձել է ճնշումներ գործադրել վկաների վրաՙ սպառնալիքների եւ նույնիսկ կաշառքներ խոստանալու միջոցով:

Հայցապահանջը ներառել է ինը կետ դրանք են եղել վստահության վրա հիմնված հարաբերությունների նկատմամբ (ֆիդուցիար) պարտավորությունները (fiduciary duty) խախտելը, նաեւՙ կանխամտածված կեղծ տեղեկություններ հաղորդելը, գույքը յուրացնելը եւ խաբեությունը: Արամ Վարդանյանն անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով մասնակցել է ընկերության բաժնետերերի ժողովներին եւ «Վիասֆեր Ինթերնեշնլ Ինք.»-ն ընդդեմ Արամ Վարդանյանի» գործով բոլոր դատական նիստերին: Արամ Վարդանյանը հնարավորություն է ունեցել տալ գրավոր ցուցմունքներ եւ մասնակցել հաշտեցման առաքելությունների աշխատանքներին: Այդ ընթացքում նրան ներկայացրել են մեկ իրավաբանական ընկերություն ԱՄՆ-ից եւ մեկ իրավաբանական ընկերություն ՀՀ-ից: Լսումների ժամանակ Արամ Վարդանյանը ներկա է եղել իր ընտանիքի անդամների հետ միասին: Գործի քննության ընթացքում նրան ներկայացրել են երկու իրավաբանական ընկերություններ Հարավային Կալիֆոռնիայից:

Երկու շաբաթ վկաներին լսելուց եւ մեծ քանակությամբ իրեղեն ապացույցներ ներկայացվելուց հետո երդվյալ ատենակալները հիմնավորված համարեցին «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի բոլոր պահանջները եւ եկան այն եզրահանգման, որ Վարդանյանը գործադրել է ճնշումներ, չարամտություն եւ դիմել խաբեության` 10 տարի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ընկերությունից, վերջինիս խորհրդից եւ բաժնետերերից թաքցնելով Տեխնոպարկում իր գործունեության իրական էությունը:

Երդվյալ ատենակալների կողմից նման դատավճիռ կայացվելուց հետո վճռվել է, որպես վնասի փոխհատուցում, «Վիասֆեր»-ի օգտին բռնագանձել 1,074,213.00 ԱՄՆ դոլար: Այս գումարը ներառում է նաեւ վնասների համար տուգանային հատուցումների գումարը:

ԱՄՆ առաջին ատյանի դատարանում երդվյալ ատենակալների կողմից կայացված դատավճիռը լավ օրինակ է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ամերիկյան ներդրողները կարող են պաշտպանել իրենց ներդրումները` դատական պաշտպանություն հայցելով ինչպե՛ս ԱՄՆ-ում, այնպե՛ս էլ Հայաստանում` կախված այն հանգամանքից, թե ինչպիսի կորպորատիվ կառուցվածք ունի ընկերությունը, որտեղ կատարվել են համապատասխան ներդրումները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է «Զենիթ» հակակարկտային կայանքի նկատմամբ արտոնագրային իրավունքների գործով ընթացող դատական վեճը: Հարկ է նշել, որ «Զենիթ» հակակարկտային կայանը նախագծվել եւ ստեղծվել է «Տեխնոպարկ»-ի կողմից: «Վիասֆեր»-ը եւ «Տեխնոպարկ»-ը վստահ են, որ արդարությունը կվերականգնվի, ինչպես դա արդեն տեղի է ունեցել ԱՄՆ դաշնային դատարանում:

«Վիասֆեր Տեխնոպարկ»-ը կոմերցիոն ուղղվածության բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջին անգամ մրցանակի արժանացած բիզնես-պարկ - ինկուբատորն է Հայաստանում: Ամերիկյան այս ներդրումը կատարվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ կառավարության համատեղ աջակցությամբ:

Այսօր «Տեխնոպարկ»-ին պատկանող տարածքներում են հանգրվանել ոլորտի 16 անդրազգային (multinationals), օտարերկրյա եւ տեղական նորաստեղծ (start-up) ընկերություններ, որոնք հիմնականում զբաղված են նոր տեխնոլոգիաների ստեղծմամբ: Մոտավորապես 900 մարդ է աշխատում Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Տեխնոպարկ»-ին պատկանող տարածքներում: Գործատուներից շատերն օտարերկրյա կազմակերպությունների դուստր կազմակերպություններ են:

Կոնտակտային տվյալներ

ՀայաստանԱՄՆ
Viasphere Technopark CJSCViasphere International, Inc.
Varoujan@Viasphere.comInfo@viasphere.com
+374-93-433-879+1-408-202-9804

Խմբ. կողմից.- Պատրաստ ենք լսելու եւ հրապարակելու հակառակ կողմի տեսակետը խնդրո առարկա հարցի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ