RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1340, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՅԱՍՏԱՆԸ 189 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ 45-ՐԴՆ Է Doing Business 2015-ՈՒՄ

Ա. Մ.

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, Հայաստանը 2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվել է 45-րդ վարկանշային դիրքը 189 երկրների մեջ: Այս առաջընթացը հնարավոր է եղել շնորհիվ մեր երկրում բիզնես սկսելը դյուրացնելուՙ գրանցմանը հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Հայաստանի հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ 2014-ին կազմում էր 69,3 միավոր: 2015-ին բարելավվել է 1,3 նիշով, կազմելով 70,6 միավոր:

Մեր տարածաշրջանում բիզնես վարելու ամենաբարձր վարկանիշն ունի Վրաստանը, որն աշխարհի 189 տնտեսությունների շարքում 15-րդն է (2014-ինՙ 14-րդը): Ադրբեջանը 80-րդն է` 2014-ի 88-րդ դիրքի փոխարեն:

Համաշխարհային բանկի Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) «Արդյունավետությունից անդին» զեկույցի համաձայն, բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակը գլխավորում է Սինգապուրը, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնգ Կոնգը (հատուկ վարչական շրջան), Չինաստանը, Դանիան, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան եւ Ավստրալիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ