RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1508, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՙ ՀՀ ԱԻՆ-Ի ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆԽԱՓԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապեսՙ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության եւ տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաեւ պետական կարեւորագույն ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրվել է դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրՙ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) անխափան էլեկտրասնուցման նպատակով: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամՙ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով: ՍՊԿ-ի ստեղծումն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովմանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղակայված ՍՊԿ-ն ստեղծվել է խաղաղ ժամանակաշրջանումՙ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ պատերազմական ժամանակաշրջանումՙ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաեւ պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման եւ դրանց շահագործման բարելավման նպատակով:

Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ լարում ապահովող գեներատորը կարող է արտադրել ժամում 360 կՎտ հզորության էլեկտրաէներգիա:

«Թե՛ պետական, թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարեւորության հարց է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման եւ դրանց հակազդման ու կառավարման համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաեւ ենթադրում է անհարժեշտ սարքավորումների առկայություն: Այդ սարքավորումները կարեւոր նշանակություն կարող են ունենալ հատկապես մեր երկրի համարՙ հաշվի առնելով առկա վտանգները: Այդ է պատճառը, որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ տրամադրել է ԱԻՆ-ինՙ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ