ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 6,9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման համար: Ներկայացնում ենք մարզերում իրականացված սոցիալական ներդրումների մի մասը. - Բնակարաններՙ Գյումրիի եւ Վանաձորի` երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի - Ջրամատակարարման համակարգի կառուցում - Խմելու ջրի ապահովում ջրամատակարարում գրեթե չունեցող մի շարք գյուղերում - Այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին լուսավորման եւ ջեռուցման համակարգերի համար) - Ջեռուցման համակարգի ապահովում մանկապարտեզներում եւ դպրոցներում - Պաշտպանիչ պատի կառուցում սահմանամերձ գյուղերում - Էլեկտրական ցանկապատի կառուցում ընտանի կենդանիներին եւ անասնագոմերը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու նպատակով - Աջակցություն Կոշ համայնքում գործողՙ երեխաների ցերեկային խնամքի եւ վերականգնողական կենտրոնին - Նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում մարզային ծննդատներին - Բժշկական սարքավորումներով եւ նավիգացիոն համակարգով արդիականացված շտապօգնության մեքենաների տրամադրում մարզային բժշկական կենտրոններին, ինչպես նաեւ գործակարգավարական համակարգի արդիականացում - Հաշմանդամների կարիքներին հարմարեցված մեքենաների տրամադրումՙ ներառական կրթության ծրագրերի շրջանակում - Արագ արձագանքման 911 հեռախոսահամարի տեղայնացում - Կիսակառույց տների շինարարության ավարտ եւ վերանորոգման աշխատանքներ գյուղական, այդ թվումՙ սահմանամերձ համայնքներում - Մարզային կրթական հաստատությունների եւ մշակութային օջախների վերանորոգում - Ուսանողների կրթաթոշակի ապահովում - Համակարգչային սենյակների ստեղծում մարզային կրթական հաստատություններում - Մարզային կրթական հաստատություններում ինտերնետ կապի ապահովում - Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում դասախոսությունների եւ դասընթացների կազմակերպումՙ մարզերի բուհերի ուսանողների համար - Մշտադիտարկման ժամանակակից սարքավորումների տրամադրում Ուրցաձորի էկոկրթական կենտրոնին - Բազային նոր կայանի կառուցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքումՙ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հարեւանությամբ եւ այլ ծրագրեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերումՙ մարզային 54 եւ շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով: Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի եւ քաղաքի, մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարեւոր է հասնել հատկապես պատերազմից եւ բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն եւ անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված եւ շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային: Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, եւ ոչ մերՙ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն, լիովին մեր ընտրությունն է: Մենքՙ վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկությանՙ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամՙ որպես երջանկության բանաձեւ դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտմանՙ դեռեւս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն էՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունիցե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Գործունեության առաջին իսկ տարիներից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որդեգրելով որպես առանցքային ռազմավարական մոտեցումՙ ընկերությունը շարունակում է առաջնորդվել ԿՍՊ սկզբունքներով, բոլորՙ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի նախագծման եւ իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երեւանում եւ Հայաստանի մարզերումՙ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով: |