RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՄԵԾ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Ժան Տեր-Մերկերյանի մահվան գույժը ստացանք Մարսելից, որտեղ ապրում էր 1981 թ.ից ի վեր: Տառապում էր ծանր հիվանդությամբ: Ծնվել էր 1936 թ.ին նույն քաղաքում, որի կոնսերվատորիան ավարտել էր 11 տարեկանում: 1948-ին ընտանյոք հայրենադարձվել էր եւ իր արվեստը կատարելագործել Երեւանի ու Մոսկվայի կոնսերվատորիաներումՙ Կարպ Դոմբաեւի եւ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ: Բազմաթիվ ելույթներով հանդես էր եկել ԽՍՀՄ շատ քաղաքներում, կատարելով Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Մենդելսոնի, Շոստակովիչի, Լալոյի եւ այլոց կոնցերտները: Բացառիկ է մնում Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի նրա վիրտուոզ կատարումը իր հայկականությամբ: 1971 թ.ին արժանացել է ժողովրդական արտիստի կոչման:

Մեր ցավակցությունները նրա հարազատներին, ընկերներին, բոլոր երաժշտասերներին:

Հանգամանորեն կանդրադառնանք նրա ստեղծագործական կյանքին ու կերպարինՙ մեր առաջիկա համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ