RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:52:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 5072, Տպվել է` 320, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ Է ԳՏԵԼ

Ա. Հ., Գերմանիա

«Ապացուցվել է, որ առաջին քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանում կառուցել են կովկասյան ալբանները: Քրիստոնեությունն այստեղ ալբանական պատմությանն է առնչվում, թեպետ հայերը պնդում են, թե քրիստոնեության տարածման հարցում իրենք են դերակատար, ինչը սխալ է», ծանուցում է ադրբեջանական պետական լրատվական «Ազերթաջ» գործակալության գերմաներեն տարբերակը հուլիսի 20- ի լրատվահոսքումՙ վկայակոչելով նորվեգ գիտնական Բյորն Վեգգեին (Bjorn Wegge): Գաբալայում կայացած «Ալբանական առաքելական եկեղեցու անցյալը եւ ներկան» միջազգային գիտաժողովի մասնակից, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր, կովկասյան ալբանների պատմության հետազոտող Բյորն Վեգգեն գործակալությանը տված հարցազրույցում պնդել է վերոհիշյալըՙ չմոռանալով գովերգել Ադրբեջանի ներկան:

Պարզ էՙ կովկասյան ալբանները մեզ ծանոթ աղվաններն են: Պատմական Աղվանքում գտնվող Շաքին հարուստ է հայկական եկեղեցիներով, միգուցե սա՞ է նկատի ունեցել նորվեգ պատմաբանը, որ «Ազերթաջը» մատուցել է իր սրբագրմամբ եւ հավելումներով: Միգուցե հաջողվի պարզել առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ