RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:52:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3743, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունիսի 20-ին Իլհամ Ալիեւը հաստատել է Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի եւ Սումգայիթիՙ «Հաջի Զեյնալաբդին» ավանի մերձակայքում տեղակայված ռազմական օդանակավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը: Սա նշանակում է, որ Թուրքիան Ադրբեջանի տարածքում ստանում է երկու ռազմական բազա:

Այս կապակցությամբ, սակայն, պարզաբանումներ է ներկայացրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարՙ գեներալ Թահիրովը, շեշտելով, որ Ադրբեջանի տարածքում Թուրքիան բազա չի ունենա: Թահիրովը մասնավորաբար ասել է, որ «Հաջի Զեյնալաբդինի» մոտ տեղակայված ռազմական օդանավակայանը դեռեւս 1990-ից օգտագործվում է միջազգային խաղաղապահ գործողությունների համար, մասնավորաբարՙ ադրբեջանական զորախմբերըՙ Աֆղանստան, Կոսովո, Իրաք տեղափոխելու համար: Ընդ որում, ըստ Թահիրովիՙ ադրբեջանցի զինվորները հիշյալ երկրներ մեկնում են Թուրքիայի զինուժին պատկանող ինքնաթիռներով, որոնց սպասարկող թուրքական անձնակազմը օդանավակայանի տարածքում համապատասխան տեխնիկական միջոցներ եւ հանգստի սենյակներ ուներ: Նոր համաձայնագրով, ըստ Թահիրովի, թուրքական կողմը թռիչքներից մեկ ժամ առաջ ստանում է եւս երկու հանգստի սենյակ, սակայն հետո դրանք վերադարձնում է ադրբեջանական կողմին:

Ինչ վերաբերում է «Գըզըլ շերղ» զինավանին, ապա Թահիրովը ներկայացրել է, որ զինավանի շենքը կրկին 1990-ականներից վարձակալության է հանձնվել Թուրքիային: Նոր համաձայնագրով թուրքական կողմը ստանում է շենքի տնօրինման եւ տիրապետման իրավունք:

Փաստորեն, եթե անգամ թուրք-ադրբեջանական այս համաձայնագրերը ընդամենը Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների ամրագրումն են, ինչպես օրինակ օդանավակայանի մասով, ապա զինավանի առումով Թուրքիան սեփականություն է ստանում Ադրբեջանում, հետեւաբարՙ գեներալ Թահիրովը ինքն իրեն հակասում է, երբ ասում է, թե չկա այդպիսի բան: Բայց եթե Թահիրովը շատ է ուզում, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա չունենա, ապա կարող ենք հայտարարել, որ չունի, այլ պարզապես մտել է Ադրբեջան եւ գրավել Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանն ու «Հաջի Զեյնալաբդինի» օդանավակայանի մի շարք սենյակներ ու հիմա դրանցից մեկումՙ պառկած հանգստանում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ