Մեր թերթի արձակուրդային բացակայության օրերին պատահած ամենանշանակալի իրադարձությունը, անկասկած, օգոստոսի 8-ին եւ 9-ին Բաքվում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկկողմ ու եռակողմ գագաթաժողովն էր: Արձակուրդի գնալուց այդ հանդիպումների մասին դեռեւս հստակ որեւէ բան հայտնի չէր մեզ, սակայն թերթի վերջին համարում, հուլիսի 29-ին, մեր տեղեկությունը քաղելով Eurasia Daily Monitor պարբերականի հուլիսի 19-ի համարից, ...
Ամերիկացի զինվորականները սկսել են Թուրքիայից Ռումինիա տեղափոխել ամերիկյան մարտավարական միջուկային զենքը: Այդ մասին տեղեկացնում է Euroactiv համացանցային հրատարակությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ը միջուկային զենքի պահպանման հարցում Անկարային այլեւս չի վստահում հեղաշրջման փորձից հետո երկկողմ հարաբերությունների վատացման պայմաններում: Զենքը կտեղաբաշխեն Ռումինիայի «Դեւեսելու» ռազմակայանում, որտեղ վերջերս գործարկվեց հակաօդային պաշտպանության ամերիկյան համակարգ: Տեղափոխման ...
Ռուսաստանը համաձայն է Հալեպում 48-ժամյա հրադադարին, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, որ երեկ հատկապես հատուկ ուշադրությամբ էին սեւեռվել սիրիական ահագնացող պատերազմիՙ օրըստօրե դժոխային դրվագների նկարագրությանն ու դրանից ելք որոնելուն: Հրադադարը ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթվանից, ինչը հնարավոր կդարձնի հիվանդներին դեղամիջոցներով, կարոտյալներին ու սովյալներին սննդով ապահովումը: Անսալով ՄԱԿ-իՙ անցյալ շաբաթ Հալեպում հակամարտող ...
Գերմանական Նաուման հիմնադրամի «Ազատություն Հարավային Կովկասի համար» նախագծի ղեկավար Փեթեր Անդրեաս Բոխմաննը Երեւան է այցելել հուլիսյան պատանդառության օրերին, մասնակցել բողոքի ցույցերին եւ իր տպավորություններն է հրապարակել երեւանյան «Նյարդային երկշաբաթյա պատերազմի» մասին portal liberal կայքում: Հոդվածագիրը հուլիսի վերջին Հայաստանի սահմանը Սադախլո Բագրատաշենի անցակետում հատելիս նկատել է, որ իր նոր անձնագրի ստուգումը ...
Դուք գիտե՞ք սա ինչ ժողովուրդ է: Հերոսական, թշվառ, հինավուրց եւ փառավոր անցյալը, Նարեկացուն, Ավարայրը, Տիգրան Մեծին դրեք մի կողմ, ավելի ճիշտՙ թող մնան պապենական հողերում: Այսօր, այստեղ, դուք գիտե՞ք ինչ ժողովուրդ է: Նկատի ունեմ նրանց, ովքեր լավը չեն տեսնում, ինչ լավ բան անում եսՙ վատ են հասկանում, համատարած տրտունջ են ...
Բարեկամ մը մէկ ամիսով Հալէպէն եկած էր Երեւան հարազատներու այցելութեան եւ պիտի վերադառնար, հակառակ Հալէպի շուրջ եւ մէջ տիրող պատերազմական ահաւոր վիճակին, որուն համար արաբ թէ օտար դէտեր եւ վերլուծաբաններ կըսեն, թէ «ճակատագրական» է. նոյնիսկ ենթադրողներ կան, որ Հալէպի անկումով,- Աստուած մի արասցէ,- կիյնայ ամբողջ Սուրիան:
Որքան էլ ասենք, որ Հայաստանի բանկային համակարգը ամենակայացած ոլորտն է, որ այստեղ կա ուժեղ մրցակցություն եւ այլ որ-եր, մատուցած ծառայությունների եւ հաճախորդների հանդեպ վերաբերմունքի առումով այս համակարգում շարունակում է գործել գավառականություն ու վաշխառուական մոտեցումը: Բանկային ծառայություններից օգտվողներից շատերը կարող են թվել մանր-մունր թափթփվածության դեպքեր եւ բացթողումներ, որոնց մեծ մասամբ ուշադրություն ...
Հայաստանի արդյունաբերությունում այս տարվա առաջին կեսին արձանագրվել է 8,9 տոկոս աճ: Պատկերացում կազմելու համար, թե շա՞տ է սա, թե՞ քիչ, հարկ է ներկայացնել, թե գումարային առումով դա ի՞նչ է նշանակում, համեմատություններ անցկացնել նախորդող ժամանակների եւ համադրություններՙ տնտեսության մյուս ճյուղերի վիճակի հետ:
Մինչ Հայաստանը ինքնախարազանման մոլուցքով է տարված ներքնապես, տեկտոնիկ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում եւ այնքան արագ, որ սպառնում են ձեւավորել նոր տարածաշրջանային կառուցվածք հետագա տարիների համար:
Կառավարության կողմից երեկ հավանության արժանացած օրենքի փոփոխության նախագծով առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող եւ/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի եւ մաքսավճարների վճարումից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաեւ տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների ...
Մինչեւ 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանՙ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում: Կառավարության կողմից երեկ ընդունված այս որոշմամբ, կենսաթոշակի անցնելիս այլեւ անհրաժեշտ չի լինի տեղեկանքներ ներկայացնել սոցիալական ծառայություն:
Կան ամերիկյան ֆիլմեր, որոնք ամերիկյան չեն, համաշխարհային են: Ամերիկան ինքը համաշխարհային է, բայց դա այլ խոսակցություն է: Այդ ֆիլմերից մեկիՙ «Կնքահայրը» ֆիլմի երրորդ մասում մի դրվագ կա, որտեղ կնքահորՙ Մայքլ Կոռլեոնեի եղբայրըՙ տաքարյուն Սաննին, առաջարկում է եղբորը սպանել իրենց ընտանիքի բոլոր թշնամիներին (չէ՞ որ կարող են): Մայքլը, ում հրաշալի մարմնավորում ...
Երբ Գահիրէի համալսարանի Արեւելեան լեզուներու կից Հայկական ուսումնասիրութիւններու կեդրոնը հրաւիրեց զիս արաբ աշակերտներուն հայերէն դասաւանդելու, առաջարկը այնքան հետաքրքրական էր, որ անմիջապէս ընդառաջեցի: Ճիշդ է որ դասաւանդումի փորձառութիւն ունէի, բայց օտար եւ հասուն մարդոց հայերէն չէի սորվեցուցած մինչ այդ:
Օգոստոսի 4-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) «Բարի Սամարացի» հիվանդանոցում իր մահականացուն է կնքել նախկին եգիպտահայ, ՌԱԿ Եգիպտոսի Հելիոպոլիսի մասնաճյուղի նվիրված անդամ, ճանաչված գործարար եւ կապալառու Վարուժան Էքսերճյանըՙ հայրը մեր ընթերցողներին եւ կինոհանդիսատեսին քաջածանոթ Նորա Արմանիի:
Վերջերս լավաշն ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես հայկական ծագում ունեցող հաց: Նշվեցին ոչ միայն ծագումը, այլեւ բնորոշ այլ հատկանիշներ: Սակայն հարկ է նշել նաեւ, որ հայկական լավաշը կարող է հրաշք գործել: Մինչեւ այսօր պարսիկ ժողովրդի մեջ պահպանվում է հավատը առ այն, որ իրոք հայկական լավաշը հրաշագործ է:
Անսովոր սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել ռուս հայտնի էկոնոմիստ Միխայիլ Դելյագինը: Նա բազմաթիվ զրույցներ էր ունեցել Մոսկվան հեղեղածՙ գերազանցապես ցածրակարգ աշխատանքներ կատարող տաջիկ, ուզբեկ եւ ղըրղրզ ներգաղթյալների հետ, հետաքրքրվելով, թե ինչու են նրանք մի կտոր հացի որոնումներով թողնում հայրենիքը եւ հայտնվում Ռուսաստանում: Այդ բոլոր պարզ մարդիկ նշել են նույն պատճառներըՙ իրենց ...
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը առաջին անգամ Իրանի մի ռազմական օդանավակայան են օգտագործել Սիրիայում իսլամիստ գրոհայիններին հարվածելու համար: Օգոստոսի 16-ին Ту-22МЗ Су-34 ռմբակոծիչները Համադանի (Իրան) օդանավակայանից թռել են մարտական առաջադրանք կատարելու: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Սպորտով զբաղվելը առողջ լինելու կարեւոր նախապայմաններից է.- Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ սպորտային համալիրներ փակվեցին, վերջին տարիներին էլ բավականին թանկացան, ինչի պատճառով մասսայական սպորտը տուժեց: Սպորտային խմբակների ամսական աբոնեմենտի վճարը տատանվում է 15-25 հազար դրամի սահմաններում: Ներկայիս սոցիալ- տնտեսական պայմաններում շատ քչերն են կարողանում հաճախել սպորտային համալիրներ, իսկ ֆիզիկապես ...
Պուտինը Ղարաբաղում չի կռվել: Սա հայտնի փաստ է: Երբ Ղարաբաղում կռիվ էր, Պուտինը Պետերբուրգի (Լենինգրադի) համալսարանի ռեկտորի օգնականն էր, ապա քաղաքապետի խորհրդականը ...Մի խոսքովՙ Պետերբուրգում էր: Հետեւաբար Պուտինը չգիտի, թե ինչպես են կռվել Ղարաբաղում, ինչպես են ապրել Ղարաբաղում, իսկ երբ կռիվ էր եւ հնարավոր չէր ապրել, ինչպես են այդուհանդերձ ապրել, ...
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է, որ հայկական կողմը կխոսի փոխզիջումների մասին, երբ Բաքուն խոսի զիջումների մասին: «Քանի դեռ նրանք զիջումների մասին չեն խոսում, փոխզիջումների մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարըՙ շեշտելով, որ քանի դեռ Բաքվի դիրքորոշումը կոշտանում է, ապա ...
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կողմից Հայաստանից գանձվող գումարների խնդրին: Վարչապետը մասնավորաբար հանձնարարել է արդարադատության նախարարությանը, կառավարության աշխատակազմին եւ ֆինանսների նախարարությանը քննարկել եւ գույքագրել, թե ՄԻԵԴ-ի որոշումներով կառավարությունը որքա՞ն գումար է հատկացրել 2014-ին, 2015-ին եւ այս տարի: Սա ...
Ինչքան ուսումնասիրենք Հայոց ցեղասպանությունը, այնքան նոր փաստեր ու ապացույցներ ենք հայտնաբերելու: Ավստրալիական մի հրատարակչատուն վերջերս լույս է ընծայել «Հայաստանը, Ավստրալիան եւ Մեծ պատերազմը» (Armenia, Australia and the Great War) 324 էջանոց հատորը, որն անհերքելի ապացույցներ է պարունակում 1915 թվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ապացույցները ականատեսների վկայություններն են, իսկ ականատեսներըՙ Գալիպոլիի ճակատամարտի ...
Թուրքական գերիշխանության ձգտումների եւ անհանդուրժողականությանը զուգահեռՙ իսլամիստների հռչակած ջիհադը երբեմնի խաղաղ, հզոր, բնիկ ազգություններին դարձնում է մահացած համայնքներ: «Մենք պատանդ ենք Թուրքիայում», նշել է Ստամբուլում ապրող մի հայ կին, ով նկարագրում էր թուրքական պետության եւ հասարակության հետ հայկական փոքրամասնության ճնշող հարաբերությունները: «Ճիշտ է, մեզ դեռեւս թույլատրվում է աղոթել մեր եկեղեցիներում ...
Երեւանում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելուց առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու: Այս կապակցությամբ REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը արտահայտում է որոշ նկատառումներ: Առաջին, նախօրեին Մոսկվայում էր եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա հետ հանդիպման ժամանակ Շոյգուն բարձր էր գնահատել ...
Իրանը համաձայնել է կոնֆերանս անցկացնել «Մետաքսի ճանապարհներ» թեմայով: Այդ մասին Mehr News գործակալությանը հայտնել է Իրանի ճանապարհային տնտեսության եւ բեռնափոխադրումների կազմակերպության տարանցումների եւ սահմանամերձ տերմինալների բյուրոյի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Ատրչիյանը: Նրա խոսքերով, «հին ճանապարհը հսկայական ներուժ ունի բեռների եւ ուղեւորների փոխադրումների համար, ինչպես նաեւ նպաստում է մշակութային փոխանակմանը, տեխնոլոգիաների, ...