Անցյալ շաբաթ օրը Այնթապում (Ղազիանթապ) քրդական հարսանեկան արարողության սահմռկեցուցիչ ընդհատումից ընդամենը 4 օր հետո, չորեքշաբթի լույս առավոտյան, թուրքական ռազմական ուժերը, օդային ու հրետանային սաստիկ ռմբակոծության ուղեկցությամբ ներխուժեցին Հյուսիսայնի Սիրիաՙ Եփրատ գետի ափին գտնվող Ջարաբլուս քաղաք եւ մահիկաձեւ գծով միացան սահմանամերձ Ազազ բնակավայրին, որն արդեն գտնվում էր այսպես կոչված «Սիրիական ազատ ...
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին այցի ժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները միմյանց սատարելու են որեւէ վտանգի պարագայում, օգոստոսի 25-ին հաղորդում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ պարզաբանելով, թե Էստոնիան, Լատվիան, Լիտվան Ռուսաստանիՙ Ուկրաինա ներխուժումից հետո վտանգված լինելու զգացումն ունեն: Ռուսաստանը ուկրաինական սահմանի երկայնքով զինավարժություններ է անցկացնում, եւ ԳԴՀ ...
Ձեւ անել, թե հուլիսյան դեպքերը ոչինչ չեն փոխել երկրի կյանքում` առնվազն իրատեսական չէ: Անձամբ ես ամեն տեսակ հեղափոխություններից կուշտ եմ եւ առարկայորեն տեսել եմ, թե ինչպես են սրիկաները խժռում հեղափոխականների ջանքերի արդյունքը. հայտնի է` հեղափոխություն անում են ռոմանտիկները ու ֆանատիկները, իսկ դրա արդյունքից` պտուղներից օգտվում են սրիկաները: Առավել եւս` զինված ...
Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Էգոն Յութթները (ՔԴՄ-ՔՍՄ), ըստ Բաքվից «Ազերթաջ»-ի օգոստոսի 23-ին գերմաներեն տարածած հաղորդագրության, Եվրոպաադրբեջանական ընկերակցությանը հաղորդել է, թե Գերմանիան սատարում է հայ- ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիՙ հակամարտության վերջնական լուծմանն ուղղված բանաձեւերին: Ըստ հիշյալ տեղեկատվության, Յութթներն ասել է, թե որեւէ երկրի տարածքային ամբողջականության հարցը ...
Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 23-ին Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայում հրապարակված իր դատավճռով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց այդ ռազմաբազայի շարքային զինծառայող, 2015 թ. հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Երեւանեան այս ամառը երկրի քաղաքականութեան նման էր իր վերիվայրումներով ու անհանգիստ վիճակով, սակայն քանի սովորաբար օգոստոսը արձակուրդի յարմար ամիս է, տարուան մը աշխատանքային յոգնութենէ ետք մարդիկ կ՛ուզեն օդափոխուիլ եւ կազդուրուիլ, որպէսզի քիչ մը թարմացած վերադառնան իրենց աշխատանքներուն եւ իրենց երեխաներն ալ պատրաստ ըլլան սեպտեմբեր 1-ի դպրոցական առաջին զանգին:
Հայաստանի անկախության հռչակագրի մասին խոսելիս, շատերը չգիտեն, ոմանք էլ մոռացել են, թե ո՞րն է նրա ուղերձը հայ ժողովրդին, ի՞նչ հռչակեց այն: 26 տարի առաջ, 1990-ի օգոստոի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի ընդունած Հռչակագրով հայտարարվեց «Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Սա է Հայաստանի անկախության հռչակագրի հիմնական գաղափարը: Անկախության հռչակագրից շուրջ ...
Հայաստանի տնտեսության զարգացման համար ներդրումներ են անհրաժեշտ: Սա բոլորին հայտնի ճշմարտություն է: Այս տեսանկյունից բավականին ուշագրավ էր անցյալ շաբաթվա ընթացքում էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-իՙ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի այցը Հայաստան: Նրա հանդիպումները Հայաստանի վարչապետի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, ոլորտի ընկերությունների ղեկավարների, մասնագետների ...
Խորհրդային Միության փլուզումը չկարգավորված թողեց տարածքային բազմաթիվ հարցեր, որոնք սովորաբար դասակարգվում են որպես «սառած հակամարտություներ»: Լեռնային Ղարաբաղը այդ «սառած հակամարտություններից» մեկն էր, որն այսօր ապասառեցվել է եւ նույնիսկ դարձել տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը:
Մինչ մենք սպասում ենք, թե ե՞րբ պետք է ԱՄՆ-ում ապրող Ֆեթհուլլահ Գյուլենը Էրդողանինՙ Բոսֆորը, ապա Ալիեւինՙ Կասպից ծովը նետելու: Ասեմ, որ Ֆեթհուլլահ Գյուլենն էլ է թուրք: Ի դեպ, այն որ Գյուլենը Ալիեւին կարող է նետել Կասպից ծովը, բավականին լուրջ խոսակցություն է, համենայն դեպս այնքան լուրջ, որքան լուրջ է թուրքական «Sabah» ...
Վերաքննիչ քրեական դատարանն մերժել է փոխել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը եւ նա կշարունակի մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող, իրեն «քաղբանտարկյալ» համարող Ղուկասյանը, որն արդեն 24-րդ օրն է մեկուսարանում հացադուլի մեջ է, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասովՙ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:
Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ գումար կհատկացվի թվով 12 պոմպակայանների եւ 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար: Պոմպակայանները կշահագործվեն շոգ կլիմայական պայմաններում Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվող շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումն իրականացնելու ...
Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Թուրքիա: Հայտնի է, որ այդ օրը Անթալիայում տեղի է ունենալու Թուրքիա-Ռուսաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Կա տեղեկություն, որ Պուտինն այդ խաղը դիտելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաստորեն այնպես չէ, որ ռուսներն ինչ անում են, մենք կրկնում ենք: Պատահում է այնպես, որ մեր արածներն են ...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (մականունըՙ «Միայնակ Գայլ») թեկնածությունը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:
Չորեքշաբթի վաղ առավոտյան թուրքերը Սիրիայի տարածքի վրա աննախադեպ լայնածավալ հարձակում են սկսել Ջարաբլուս քաղաքի շրջանում: Սիրիական տարածք են մտել տանկեր, զրահամեքենաներ, հատուկ ջոկատներ, որոնց օժանդակում են թուրքական F-16 ռազմօդանավեր եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդանավեր: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Հայրենադարձության եւ հայրենալքման թեման թեեւ թաբու չէ, սակայն մեր գրողները, պատմաբաններն ու հասարակագետները զարմանալիորեն խուսափում կամ շրջանցում են այն: Անշուշտ ունենք, անձնական հուշագրություններում հատկապես, բազմաթիվ վկայություններ այդ թեմայի շուրջ, սակայն դեռեւս բացակայում են համապարփակ ու խորքային անդրադարձումները հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության ամենակարեւոր եւ, միաժամանակ, ցավալի այդ երեւույթի մասին: Թերեւս ...
Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում աներեւակայելի փոփոխություններ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը չի բացառում, որ Ռուսաստանին տրամադրվի «Ինջիռլիք» ավիաբազայի օգտագործման իրավունք: Այդուհանդերձ վարչապետը Ստամբուլում օտարերկրացի լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ Մոսկվան նման խնդրանքով չի դիմել: Նրա խոսքերով, «անհրաժեշտության դեպքում» ռազմակայանը կարող է օգտագործվել, քանի որ «Թուրքիան «Ինժիռլիքը» բացել է ԻՊ-ի ...
Ժամանակները փոխվել են, փոխվում են ամեն օր, ամեն ժամ, եւ ներկայիս չենք կարող արդեն ասել, որ այս կամ այն (արեւելյան թե արեւմտյան) ճակատի վրա ամեն ինչ խաղաղ է: Ընդհակառակը, երկու ճակատներում էլ փոթորկալից արագությամբ փոխվում է ամեն ինչ:
Ֆրանսիայի քաղաքները մեկը մյուսի հետեւից արգելում են լողափերում երեւալ մահմեդական կանանց լողազգեստովՙ բուրկինիով: Քաղաքապետերը պնդում են, որ դա ապահովության անհրաժեշտ միջոց է, ըստ որումՙ հենց իսլամի հետեւորդների համար: Lenta.ru կայքը հանգամանորեն անդրադառնում է արգելքի նախադրյալներին, դրա կողմնակիցներին եւ առհասարակ ֆրանսիական առողջավայրերում բուրկինիի հայտնվելու պատմությանը:
Գերմանական Die Welt թերթի թղթակից Էդուարդ Շթայները գրում է, որ «վրացական հրաշքը սկսվում է Թբիլիսիում գտնվող Արդարադատության տնից», որի ջանքերով երկիրը կարողացավ ձերբազատվել ոստիկանության եւ արդարադատության մարմինների կաշառակերությունից: Մաֆիականները կա՛մ բանտարկված են, կա՛մ էլ հեռացել են երկրից: Իշխանությունները ստեղծել են ազատական օրենսդրություն եւ սկսել են ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Հենց Արդարադատության ...
Ալբերտ Իսոյան - 1981-1991-ին եղել է «Գրքերի աշխարհ», 2000-2001-ին «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 1991-ին հիմնադրել է Հայագիտական ընկերությունը եւ «Հայագիտակ» հրատարակչությունը, որը գրքի միջազգային շուկայում հայտնի է իր քարեկազմ հուշանվերային հրատարակություններով եւ «Գիր» մատենաշարի կաշեկազմ մեծադիր հատորներով: 25 տարվա ընթացքում «Հայագիտակը» լույս է ընծայել հարյուրավոր գրքեր, որոնցից հայտնի են «Գանձարան ...
Թուրքական MIT հետախուզությունը Գերմանիայում ունի իրազեկիչների հսկայական ցանց: Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt թերթը, վկայակոչելով գերմանացի մի անանուն քաղաքական գործչի: Նրա խոսքերով, ամբողջ երկրում այդ ցանցի մեջ մտնում են «թուրքական հետախուզության մոտ 6 հազար գաղտնի իրազեկիչներ»: