Բազմիցս լսել ենք, բոլորս. «Մեր երկրին պետք է համակարգային փոփոխություն»: Քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ- ով չի ալարելՙ կրկնել է այս խոսքը, ոմանքՙ անկեղծորեն, ուրիշներ որպես դժգոհության արտահայտություն գործող իշխանության դեմ, այլքՙ հենց այնպես, որպես խորիմաստ խոսք: Սակայն ոչ ոք, գոնե իմ իմացությամբ, ջանք չի թափել բացատրելու, թե ի՞նչ է հասկանում ...
Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը կեսօրին արդեն հրապարակել էին գերմանական առցանց լրատվամիջոցները: Նրա որոշումը սպասելի էրՙ հուլիսին զինված ընդդիմադիրների կողմից երկու շաբաթ ՊՊԾ գնդի գրավումից հետո: Սա տարիներ ի վեր ամենամեծ քաղաքական ճգնաժամն է հետխորհրդային այս հանրապետության պատմության մեջ, ծանուցել էր «Ցայթը»ՙ շրջանառելով Հայաստանի նախագահ Սարգսյանիՙ օգոստոսյան խոստումը, թե կազմավորելու է ...
Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը քննարկել եւ հավանության են արժանացրել հրաժարական տված Հովիկ Աբրահամյանի փոխարեն` վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին երաշխավորելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Այս մասին լրագրողներին տեղյակ պահեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ քաղաքական որոշում է կայացվել նոր խորհրդարանական ընտրությունների գնալ ...
Երեկ Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկին ականատես եղանքՙ հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հրաժարական, որի պատճառը ոչ թե արդեն նախկին վարչապետի աշխատանքի գնահատականն էր, այլ պարզապես «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու մասին օգոտոսի 1-ի նախագահական ելույթի իրականացում:
Կառավարությունը երեկ փոփոխություն կատարեց իր նախորդ նիստում ընդունած «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման մեջ եւ որոշեց սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 24ՙ նախորդ որոշմամբ սահմանված սեպտեմբերի 17-ի փոխարեն:
Իրար մի անցնիք գուշակելու համար, թէ ինչ բանի կակնարկեմ. անոր ածականները զգուշօրէն եւ տեղին ընտրած եմ. ուրեմն խնդրոյ առարկայ «Հրաշքն ու Փորձանքը» նոյն գործիքին մասին է, որուն տարբեր անուններ կու տան տարբեր երկրներու մէջ, Մոպայլ, Սելիւլեր, այսինքն Բջիջային հեռախօս:
Ս/թ օգոստոսի 12-ին ՌԱԿ Երեւանի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի թվում էր Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին կուսակցության թեկնածուների մասնակցության վիճակը:
Անկարա-Բեռլին լարված հարաբերությունները նորՙ ավելի ճշգրիտ կարգավորման հուն են մտնում. հինգշաբթի առավոտյան հաստատվեցՙ Թուրքիայի կառավարությանը բավարարել է Բեռլինի ազդանշանըՙ Գերմանիայի կառավարության համար Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական պարտադիր ուժ չունի, հետեւաբար հոկտեմբերին արտոնում է գերմանացի պատգամավորներին Ինջիրլիք այցելել: Գերմանիան դրա համար բավարարել է բոլոր պայմանները, ասել է արտգործնախարար ...
«Ցեղասպանությունը պատահականություն չէ: Դա ընտրություն է, եւ տեղի է ունենում, որովհետեւ մարդիկ իրականացնում են այն եւ թույլ են տալիս, որ տեղի ունենա», ասել է «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի» (ՑՄԻՈՒՄԻ) տնօրենների վարչության նախագահ Ռոջեր Սմիթը Տորոնտոյում (Կանադա) օգոստոսի 1-ից 12-ը տեւած երկշաբաթյա սեմինարի իր եզրափակիչ խոսքում:
Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջիկա օրերին սկսելու է խաղողի մթերումը: Այս մասին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնեց ձեռնարկության գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը : Թեեւ լրագրողների հետ հանդիպման առիթը հայկական կոնյակի առաջատար ընկերության կողմից նորՙ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված կոնյակի ներկայացումն էր, բայց ընկերության տնօրենի ...
2016-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները երկնիշՙ 16,5 տոկոս աճ են արձանագրել, կազմելով 969 մլն դոլար: 2015-ի նույն ժամանահատվածում արտահանումը կազմել էր գրեթե 832 մլն դոլար: Գումարային առումով այս տարվա առաջին 7 ամիսներին արտահանումն ավելացել է 137 մլն դոլարով: Ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 4,4 տոկոսով կամ 79 մլն դոլարով: ...
Ամեն անգամ, որ պատերազմը Սիրիայում սաստկանում է եւ նոր զարգացումներ են առաջ գալիս, քաղաքագետներն ասում են, որ հակամարտությունն իր գագաթնակետին է հասել եւ անհրաժեշտ է ամիջապես լուծում գտնել, բայց նրանք միշտ էլ սխալվում են, քանի որ, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ամեն անգամ էլ նոր եւ աներեւակայելիորեն ավելի վատ շրջադարձ ...
Անդրադառնալով օգոստոսի 16-ին նախկինում իր խմբագրած «Օզգյուր Գյունդեմ» թերթի փակվելուն, թուրք հայտնի սյունակագիր, հրատարակիչ եւ հասարակական գործիչ Ռագըպ Զարաքոլուն բողոքի իր ձայնն է բարձրացրել Թուրքիայում վերջերս կատարվող բռնությունների դեմ: «Իմ գործընկերներինՙ գլխավոր սրբագրիչ Զարա Քայանին, գործադիր կառավարիչ Դավութ Ուչարին, գրաքննադատ Բայրամ Բալչիին, ծաղրանկարիչ Դողան Գյուզելին եւ բանաստեղծ Էնդեր Օնդեսին կալանավորել ...
Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրին, որը, հիշեցնենք, ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը հանձնարարել էր նախապատրաստել, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե նախագիծն արդեն պատրաստ է. «Բայց դա Արցախի եւ Հայաստանի բարձագույն ղեկավարության որոշելու հարցն է», հավելել է Քոչարյանըՙ պատասխանելով հարցին, ...
Եթե Վիետնամը լինի աշխարհի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը, չզարմանաք: Բանն այն է, որ ասիական այդ պետության եւ Արցախի Հանրապետության անկախության օրերը նույնն ենՙ սեպտեմբերի 2-ին: Ի դեպ, հենց սեպտեմբերի 2-ին, ոչ թե մայիսի 9-ին, պաշտոնապես ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի այս կամ մայիսինյան ավարտի հետ միեւնույն է ...
Հանրային հեռուստաընկերությունը, ավելի ճիշտՙ Առաջին ալիքը սկսում է իր նոր եթերաշրջանը, որը հոբելյանական 60-րդն է: Ինչպես տեղեկանում ենք Առաջին ալիքի տարածած հաղորդագրությունից, Առաջին-ի եթերում լինելու են նոր հաղորդումներ եւ հին հաղորդումների թարմացումներ, բայց ինչպես հասկանում ենք Առաջին-ի տարածած հաղորդագրությունիցՙ լինելու են ավելի շատ հին հաղորդումների թարմացումներ, քան նոր հաղորդումներ: Ինչեւէ: ...
Յուրաքանչյուր հասարակության համար սեփական պատմության իմացությունը խիստ անհրաժեշտ է: Իսկ պատմության ուսումնասիրությունը, որն է պատմագիտության կոչումն ու առաքելությունը, կարող է այն իրականացնել բացառապես անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին պահպանված եւ դրանք վկայող իրեղեն ապացույցների, վավերագրերի, հուշագրությունների եւ այլ աղբյուրների հիման վրա: 1794 թ. լույս տեսած հայ առաջինՙ «Ազդարար» պարբերականի հրապարակ ...
Թուրք քաղաքապետերից մեկը, որոշ ժամանակ առաջ, Թուրքիայում հայտնի քանդակագործ Նուհ Աչընին պատվիրել էր քանդակել երկրի նախագահ Էրդողանի արձանը: Մեկ ամիս անց պարոն Աչընը պատրաստել է արձանը, որը կշռում է 2 տոննա եւ ունի 4 մետր բարձրություն: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի պատճառով քաղաքապետարանից չեն եկել արձանի հետեւից: Քանդակագործ ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը: Ըստ Բորդյուժայի նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ: Թե ո՞վ կոնկրետ, Բորդյուժան դժվարացել է պատասխանի:
ԲՀԿ-ական պատգամավոր Հայկ Խաչատրյանը կայքերից մեկին հայտնել է, որ ինքը չի պատրաստվում հաջորդ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, քանի որ հոգնել է քաղաքականությունից եւ պատգամավոր լինելուց: Նա հստակեցրել է, որ իր հոգնածության պատճառն այն է, որ կոնկրետ «խորհրդարանում մտքի կռիվ չկա»: Փաստորեն պարոն Խաչատրյանը, գուցե ...
Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիները: Այժմ Adjara Group ընկերությունը սպասում է թիչքների թույլտվությանը, որն անկասկած կլինի եւ նոյեմբերի 15-ին Վրաստանում կարող ես տաքսի նստել ու օդ բարձրանալ: Ընկերության մարքեթինգային տնօրեն Օտո Բերիշվիլին հայտարարել է, որ իրենք հիմա մշակում են գնային քաղաքականությունը եւ խոսք է ...
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 2016 թ-ի հունիս ամսին մեծ նվիրատվություն ստացավ: Հայտնի աստվածաբան-կրոնագետ-փիլիսոփա Գաբրիել Վահանյանի դուստր Նոյեմի Վահանյանը գրադարանին նվիրեց հոր անձնական գրադարանի շուրջ 300 մասնագիտական գիրք: Նվիրատվությունը կատարվել է համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի եւ ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի ...
Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս. քեռիս ոստիկան էր, ավելի ճիշտՙ միլիցիայի մայոր: Հենց մեր տուն էր գալիս, բակի չարաճճի տղաները թաքստոցներից կանչում էին. «Միլիցա-պեպելնիցա, ատամներդ քարից ա»: Քեռիս ներողամիտ ծիծաղով մեր տան դուռը բաց էր անում, բայց ես նրա ծիծաղի մեջ ինչ-որ տխուր բծեր էի տեսնում: Մորս խնդրում էի. ...
«Թվերի խաղը չափազանց հետաքրքրական է: Անցյալ մարտին Թուրքիայի բանտերում 187 հազար բանտարկյալ կար: Հիմա հանկարծ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը որոշել է նրանցից 38 հազարին ազատ արձակել, որպեսզի տեղ ազատի բանտարկյալների նոր խմբերի, որոնք մերօրյա Սուլթանի հրամանով ձերբակալված են, կալանավորված կամ բանտարկված: Նրանց թիվը կարող է տատանվել 32-ից 35 հազարի միջեւ: ...
Չինաստանի Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 5-ին ավարտվեց «Մեծ քսանյակի»ՙ G20-ի գագաթաժողովը: Դրա ավարտին ընդունված հայտարարության մեջ «Մեծ քսանյակի» երկրները խոստովանում են, որ վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացասական ազդեցություն են գործել համաշխարհային տնտեսության վրա եւ ապակայունացրել են այն: G20-ի պետությունները նշում են, որ իրենք կփորձեն վերականգնել աշխարհի տնտեսական կայունությունը:
Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել եւ խորհրդարանի օրակարգում է ընդգրկել Մակաոյի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը: Նախկին պորտուգալական գաղութ Մակաոն գտնվում է Չինաստանի հարավ-արեւելքում, եւ 1999-ից ունի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ: Այսինքն ըստ էության Չինաստանում է, բայց Չինաստան չէ: Չինաստանի կազմում Մակաոն ունի գրեթե անկախ ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է: