Մինչեւ շաբաթավերջ, ինչպես օրենքն է պահանջում, ամբողջությամբ կազմված կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունըՙ կառուցվածքային բոլոր փոփոխություններով հանդերձ, որից հետո միայն կարելի կլինի ըստ էության կարծիք կազմել նրաՙ այսպես կոչված տեսակարար կշռի մասին:
Սեպտեմբերի 20- ին ՄԱԿ- ի 71- րդ նստաշրջանի շրջանակներում Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Իադ բիլ Ամին Մադանիի նախագահությամբ առաջին նիստն է գումարել հիշյալ կազմակերպության ներսում ստեղծված 7 պետություն ներառող շփման խումբը, որի օրակարգի հարցը «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» է, իրազեկ ենք դառնում «Ազերթաջ»- ի տեղեկատվությունից: Շփման խմբի անդամ երկրներիՙ ...
Չգիտենք նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նո՞ր է հայտնաբերել պետական ապարատի գործուղումների համարկարգի պրիմիտիվ գողությունները, թե իր քաղաքապետ եղած ժամանակ էլ գիտեր այդ մասին, բայց չէր կարողանում բարձրաձայնել: Իսկ հիմա նոր ստատուսը նրան թույլ է տալիս ասելու` վերջացրեք: Ասելու` խելքը ճիշտ տեղ օգտագործեք: Չգիտես ինչու` ակամա հիշվում է այն ժամանակը, երբ ...
Անկախությունը հենց այնպես չեկավ: Բառը հասկանալի էր, գաղափարըՙ հեռու: Դեռ Պարույր Հայրիկյանի անունն ու գործը մեզ անհայտ էին: Դպրոցում անգիր էինք սովորել Միքայել Նալբանդյանի «Ազատություն»-ը, Ռափայել Պատկանյան էլ էինք կարդացելՙ մակերեսը միայն, բայց թե ի՞նչ էր անկախությունը, ազատությունը, կասկածում եմ, թե գաղափար ունեինք: Երբեմն թվում էր, թե երբ վզկապ չենք ...
2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ պրն. Գագիկ Ծառուկյանը Թեհրանի «Արարատ» կազմակերպության 48-րդ համահայկական խաղերի առիթով այցելեց Թեհրան: Նա հիմնականում եղավ ՀՅԴ-ին ենթակա «Արարատ» կազմակերպությունում եւ ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք»-ի խմբագրությունում, այդ երկու դաշնակցական միավորներից յուրաքանչյուրին նվիրաբերելով 100 հազարական դոլար:
Անկախութեան 25 տարիները բաւարար պէտք է ըլլային ամէն ինչ իր տեղը իյնալու համար, սակայն այդպէս չէ: Շողշողուն ցուցադրութիւններէն եւ շռնթալից ճառախօսութիւններէն անդին ի՞նչ կայ մետալին միւս երեսին վրայ: Ճիշդ պիտի չըլլա՞ր պահ մը ամփոփուիլ եւ հաշուեյարդար մը կատարել, եղածն ու չեղածը, լաւն ու վատը ծանր ու թեթեւ ընել եւ ընդհանրապէս ...
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում ուղղափառ քրիստոնյա հոգեւորականների առաջնորդությամբ բազմություն է կուտակվելՙ բողոք հայտնելով սեպտեմբերի 30- ին Ֆրանցիսկոս պապի Վրաստան այցի առիթով։ Քյոլնից հեռարձակվող «Դոմռադիո» կաթոլիկական լրատուն սեպտեմբերի 21-ին հիշյալ տեղեկությունը հաղորդելով հավելում է նաեւ վրացական հեռուսատեսությամբ սփռվածըՙ հավաքի մասնակիցները փոխանցել են, թե կարիք չունեն ոչ Հռոմի պապի, ոչ էլ կաթոլիկ եկեղեցու ...
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է ձեւավորել իր գլխավորած կառավարության նոր կազմը: Արդեն հայտնի են նախագահի հրամանագրերով նշանակված նախարարները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյան, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան, գյուղատնտեսության նախարար Իգնատ Առաքելյան: Բացի առաջինից, նրանք բոլորն էլ հասարակությանը անհայտ անձինք են, որոնք, ...
Հայաստանի անկախության 25-ամյակի շքերթը, բացի մեր բանակի եւ պետության կայացվածության մասին վկայելուց, առանձնահատուկ էր ցուցադրված զինտեխնիկայի առումով եւ դրանով պայմանավորված ուղերձով:
Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցավ երեք նախագահ եւ տասնչորս վարչապետ: Վարչապետների մեծ մասն եկավ ու գնաց առանց մեծ աղմուկի: Բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նրան փոխարինող Կարեն Կարապետյանի նշանակումը տարբեր ենթադրությունների եւ մեկնաբանությունների դուռ է բացել:
Մ. Նահանգների կոնգրեսի գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի անվան մասնաշենքի հյուսիսարեւելյան տաղավարում սեպտեմբերի 21-ին, չորեքշաբթի օրը, դասախոսությամբ հանդես կգա Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանի հայկական արվեստի պրոֆեսորի օգնական Քրիստինա Մարանչին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Համաշխարհային հուշարձան: Հայաստանի Զվարթնոցը եւ 7-րդ դարի պատերազմները» թեմայով դասախոսությունը, որը 20-րդն է «Վարդանանց օրվա» դասախոսությունների շարքի, նվիրված ...
«Կապ հաստատիր, ներգրավիր եւ առաջնորդիր» նշանաբանով գործունեություն ծավալող «Ամերիկայի Հայ կանանց միջազգային ասոցիացիան» (AIWA) հոկտեմբերի 1-ին Քեմբրիջի (Մասաչուսեթս) Չարլզ հյուրանոցում նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Սոցիալ-տնտեսական եւ անհատական նախաձեռնություններին միշտ աջակից կազմակերպությունը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ կանանց խրախուսել է ամենատարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Ճաշկերույթ-պարահանդեսային միջոցառումը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի ...
Պարզ չէ, թե Ծաղկահովիտ համայնքի բնակիչներից քանի՞սն են անհամբեր սպասել, թե ե՞րբ պետք է գա իրենց գյուղապետի ընտրության օրը եւ իրենք գնան ընտրական տեղամասեր ու ընտրություն կատարեն, դրանով իսկ, եւ միայն դրանով, իրենք իրենց գյուղի, երկրի տերը զգան: Սա կարեւոր էլ չէ, կարեւորն այն է, որ շատերն անհամբեր սպասում էին ...
Կոկիկ, մաքուր հագնված, զինվորական համազգեստը հպարտությամբ կրելով, ժպիտն ու հպարտությունը դեմքի միակ արտահայտությունը սարքած անցնում էին: Նրանք այլ կերպ չեն էլ կարող անցնել, նրանք հայոց բանակի զինվորներն են:
Չնայած Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանի ընկերն է, ինչպես վերջինս է ասել, բայց Կարեն Կարապետյանը հենց նշանակվեց վարչապետ, հայտարարեց, որ մեր տնտեսության վիճակը «շատ ծանր է»: Համաձայնեք, մի քիչ սիրուն չէ, ընկերոջդ արած աշխատանքը, ջանքերը ջուրը լցնել ու հայտարարել, թե դրանք փաստորեն ոչինչ չեն տվել, ապարդյուն բաներ են եղել, իզուր արված: ...
Երեւանից Բերդ ձգվող ճանապարհի երկարությունն ու դրա առանձին հատվածների վտանգավորությունը կարծես փոխհատուցվում է բնության աննկարագրելի գեղեցկությամբ: Ու քեզ ակամա այն միտքն է պատում, թե այդ միջավայրում ապրողը որեւէ էական խնդիր չպիտի ունենաՙ կապված կեցության ու մարդու բնականոն գործունեության հետ:
IX դարի երկրորդ կեսին սկսված հայոց վերազարթոնքն աստիճանաբար վերաճեց ազգային-ազատագրական պայքարի, որն անցել է զարգացման մի քանի փուլեր. ա) հայրենիքից դուրս գործող անհատ մտավորականների գործունեության արդյունքում ձեւավորվեց լուսավորյալ նոր սերունդ, որը երկնեց ազատագրական պայքարի գաղափարախոսությունը, բ) տեղի ունեցավ դեպի Երկիր այդ գաղափարախոսության տեղափոխումՙ Ազգային սահմանադրության համար մղվող պայքարի տեսքով, գ) ...
Ռուսները զենքը բերել են: Ռուսների համար մենք այն բացառիկ պետությունն ենք, ավելի ճիշտՙ ժողովուրդը (քանի որ ռուսների համար մենք ոչ այնքան պետություն ենք, որքանՙ ժողովուրդ), որ ոչ թե ուղարկել են, այլ անձամբ են բերել, որ հասցնեն, որ Անկախության 25-րդ ամյակի ռազմական շքերթին Հանրապետության հրապարակով անցնի, ռուսական զենքը, հայ զինվորը, բայց ...
Ուղեկցությամբ Վանաձոր քաղաքի ՌԱԿ պատասխանատուներից Նելլի Գյուլզատյանի, ընտանիքը, որին մենք այցելեցինք` Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Դավթյան Կարեն Պարգեւի ընտանիքն էր: Կարենի ընտանիքը ապրում էր ծնողների, կնոջՙ Մարինեի եւ երկու անչափահաս երեխաների հետՙ 3 տարեկան աղջկա եւ 1.7 ամսական տղայի ...
Գյումրու անօթեւան եւ ծայրահեղ կարիքի մեջ ապրող ընտանիքների աջակցությանն ուղղված հետեւողական աշխատանքով հայտնի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության հետագա գործունեությունը վտանգված է: Պատճառը նրան վերջերս ներկայացված անարդարացի ու նաեւ կազմակերպության հնարավորությունների առումով անիրական հարկային պահանջն է: Խնդիրը կապված է կենտրոնի միջոցով անօթեւանների համար բարեգործական հիմունքներով գնված ու նրանց նվիրված բնակարանների հետ:
Պարզվում էՙ պատկանելիությամբ իսլամացնելը լոկ առաջին փուլն է, անհրաժեշտ հիմքի ստեղծումը: Վերլուծաբանները գաղափար անգամ չունեին, որ «իսլամացնողների» ծրագրերում կան ուրիշ մանրամասնություններ, որոնց իրականացումը ենթադրում է ոչ թե մասնակի, այլ ընդհանուր իսլամացում: Այդ իրականացումը սկսվել է առանց աղմկարարության եւ «Ալլահ աքբար» խանդավառ ճիչերի:
Սեպտեմբերի 17-ին Դեյր-էզ-Զորի նահանգում սիրիական զորքի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները դժվար է պատահականություն համարել: Դրանց հետեւանքով սպանվեցին 62 եւ վիրավորվեցին 100-ից ավելի սիրիացի զինծառայողներ, իսկ հակառակորդը կարողացավ անցնել հակահարձակման: Սիրիայի գլխավոր հրամանատարությունը հատուկ հայտարարությամբ ԱՄՆ-ին մեղադրեց Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջանում «Իսլամական պետության» ջոկատների հարձակմանն օժանդակելու մեջ: Ավելի ուշ Դամասկոսը ...
Եվ այնուամենայնիվ, ամեն անգամ ապշում ես, երբ խոսք է լինում, առանց չափազանցության, համաշխարհային իրադարձությունների վրա Իսրայելի (հրեաների) ունեցած ազդեցությունների մասին: Նախանձում ես, որ տարածքով Հայաստանից էլ փոքր այդ պետությունը կարողանում է իր օգտին շրջել այնպիսի իրադարձություններ, որոնք հաճախ հասու չեն անգամ ճանաչված մեծ տերությունների:
Այս խորագրի տակ լրագրող Դեյվիդ Լ. Ֆիլիպսը գրում է, որ սիրիական ճահճուտում խրվելը, կամ Թուրքիայի մեքենայությունները պաշտպանելը բոլորովին էլ Մ. Նահանգների շահերից չի բխում: «Եփրատյան վահան» օպերացիան ոտնձգություն է ուղղված Սիրիայի ինքնիշխան պետության դեմ եւ որեւէ պաշտպանություն Թուրքիայի քայլերին հանցագործության մեղսակցություն է նշանակելու: Հակառակ որ փոխնախագահ ...
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները: