RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3312, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ըՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրությունը, ներկա սերունդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսեւորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքիՙ անկախ պետականության եւ դրա խորհրդանշանների հանդեպ:

Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները:

Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ