ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՙ ԲԱՔՈՒՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՃԱԿԱՏ Է ՍՏԵՂԾՈՒՄ Ան. Հ. Գերմանիա Սեպտեմբերի 20- ին ՄԱԿ- ի 71- րդ նստաշրջանի շրջանակներում Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Իադ բիլ Ամին Մադանիի նախագահությամբ առաջին նիստն է գումարել հիշյալ կազմակերպության ներսում ստեղծված 7 պետություն ներառող շփման խումբը, որի օրակարգի հարցը «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» է, իրազեկ ենք դառնում «Ազերթաջ»- ի տեղեկատվությունից: Շփման խմբի անդամ երկրներիՙ Թուրքիայի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Մալայզիայի, Գամբիայի եւ Ջիբութիի ներկայացուցիչների առջեւ ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովըՙ ներկայացնելով ԼՂ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը, ապրիլյան դեպքերըՙ հույս հայտնելով, թե իրենց միացյալ ջանքերը պիտի հարկադրեն Հայաստանին կատարելու ՄԱԿ- ի ԱԽ բանաձեւերը: |