RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6446, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հ. Ծ.

«Ցեղասպանությունը պատահականություն չէ: Դա ընտրություն է, եւ տեղի է ունենում, որովհետեւ մարդիկ իրականացնում են այն եւ թույլ են տալիս, որ տեղի ունենա», ասել է «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի» (ՑՄԻՈՒՄԻ) տնօրենների վարչության նախագահ Ռոջեր Սմիթը Տորոնտոյում (Կանադա) օգոստոսի 1-ից 12-ը տեւած երկշաբաթյա սեմինարի իր եզրափակիչ խոսքում:

«ՑՄԻՈՒՄԻՆ» Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի բաժիններից է, որն այս տարի 15-րդ անգամ էր կազմակերպում այդ ծրագիրը Տորոնտոյի համալսարանի համագործակցությամբ: Ծրագիրը բազմաառարկայական է: Դրանում ընդգրկված են պատմաբաններ, մանկավարժներ, մարդաբաններ, հասարակական եւ հումանիտար գիտությունների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մասնագետներ: Այս տարվա ծրագրին մասնակցել են 18 ուսանողներ Արգենտինայից, Հայաստանից, Բրազիլիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Իրանից, Իսրայելից, Մ. Նահանգներից եւ Թուրքիայից: Նրանք միասին ապրել են Տորոնտոյի համալսարանի հանրակացարանում եւ գտնում են, որ դասընթացները «խիստ արժեքավոր են, որովհետեւ հնարավորություն են ստեղծում Ցեղասպանության հարցը քննարկելու տարբեր անկյուններից»:

Ծրագիրը սկսել է գործել 2002 թվականից եւ մինչեւ օրս 418 ուսանողներ ավելի քան 40 երկրներից օգտվել են դրանից: Այս մասին է տեղեկացնում «Զորյան ինստիտուտից» ստացված հաղորդագրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ