RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3136, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է:

Դեռեւս նախորդ տարվա աշնանըՙ Վահան համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 37 լուսատու էր տեղադրվելՙ լուսավորելով 1100մ երկարությամբ տարածք:

Այսպիսով, ծրագրի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղում 2600 մետր երկարությամբ տարածք ապահովվել է արտաքին լուսավորությամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը եւ համայնքի բնակիչները:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանըՙ 18:30-ից մինչեւ 00:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել:

«Երբ կա նպատակՙ ստեղծվում է նաեւ այն իրականացնելու ճանապարհ: Սահմանամերձ Վահան համայնքին աջակցելու մեր որոշումը եղել է վճռական: Տարիներ առաջ կային շատ խնդիրներ, որոնք միանգամից լուծելՙ ակնհայտորեն հնարավոր չէր: Անհրաժեշտ էր համակարգված մոտեցում: Մենք ընտրեցինք աջակցության այնպիսի մոդել, որը ենթադրում էր համբերություն եւ խնդիրները մաս-մաս լուծելու պատրաստակամություն: Այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի. Վահանն ունի ոչ միայն արտաքին լուսավորություն, գազատար, համակարգչային դասասենյակ, մանկապարտեզում գործող արեւային ջրատաքացուցիչ եւ խնայված միջոցներ, այլեւՙ հույս: Հենց սա է հարկավոր երկիրը վահանի պես պահող մեր հայրենակիցներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը: Ծրագրի շրջանակում, 2014թ.-ին, գյուղի մանկապարտեզում տեղադրվել էր նաեւ արեւային ջրատաքացուցիչ, ինչի արդյունքում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ