Կրիտիկական պահերին իսկապես անճանաչելի է մեր ժողովուրդը. կարող է անօրինակ սխրանքների գնալ իր տունը, գյուղը, երկիրը պաշտպանելիսՙ զարմացնելով ամենահմուտ ռազմագետին անգամ, կարող է նաեւ ինքնակործանման գնալ այնպիսի ոգեւորությամբ, որ զարմանքը կշարժի յուրաքանչյուր հասարակագետի ու հոգեբանի: Իսկապես անկանխատեսելի, անքննելի է Նաիրյան Ոգին, ինչպես Չարենցն է պնդում:
Ըստ «Ahram.org» լրատվամիջոցի, եգիպտացի անկախ պատգամավոր Մոսթաֆա Բաքրին նշել է, որ ինքը եւ 336 պատգամավորներ կոչ են արել եգիպտական խորհրդարանին կողմ քվեարկելու մի բանաձեւի, որը ճանաչում է 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան պետության կողմից: Նա ավելացրել է, որ իր նախաձեռնությունը հենվում է Գերմանիայի Բունտեսթագի որոշման վրա, ...
«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը զինված հարձակման ենթարկելը նախադեպը չունեցող իրադարձություն էր: Մի երկիր, որի բնակչության 96 տոկոսից ավելին էթնիկ հայեր ենՙ միատարր բնակչություն, երկիր, որտեղ նույնքան տոկոսով գերիշխում է մեկ կրոն եւ մեկ լեզու, բողոքի նման արտահայտությունը դուրս է օրինաչափություններից: Զինված խմբի քայլը հոգեբանական վերլուծության ենթարկելովՙ մասնագետները կարծիք ...
Գերմանագիր լրահոսը շարունակում է անդրադառնալ երեւանյան զարգացումներինՙ հավատարիմ մնալով «Սասնա ծռերի» գործողությունները նկարագրող իր չափազանց զգույշ բառաձեւերինՙ «արմատական ընդդիմադիրներ», «զինյալներ», «պատանդառուներ», «գերազգայնականներ»: «Ծայրահեղականներ» բառաձեւը գերմանական լրահոս մուտք գործեց RT (Russia Today) հեռուստաալիքի գերմաներեն տարբերակից: Հուլիսի 28- ին երկու անդրադարձ գրավեց մեր ուշադրությունը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» գրում էՙ «Հայաստանը շունչը ...
Բոլոր տարեկիցներս վստահ եմ կը յիշեն անցեալ դարու վաթսունականներու այն շրջանը, ուր իրար ետեւ յեղաշրջումներ տեղի կ՛ունենային Սուրիոյ մէջ եւ մենք դեռ դպրոցական աշակերտներ, ի՜նչ ուրախութեամբ տունէ-տուն, բակէ-բակ կը փոխանցէինք աւետիսը, որ դարձեալ դպրոց պիտի չըլլայ, քանի որ կրակմար յայտարարուած է, ամէն կողմ փակ է եւ փողոց ելլելը արգիլուած, բացի ...
«Eurasia Daily Monitor» պարբերականի այս տարվա հուլիսի 19-ի համարում ամերիկյան հայտնի քաղաքագետ, Պետքարտուղարության նախկին աշխատակից, տարածքների փոխանակման տխրահռչակ տեսության հեղինակ Պոլ Գոբլը գրում է, որ շրջանցելով Հայաստանը, Մոսկվան փորձում է «նվաճել» Ադրբեջանը, Իրանը եւ Հնդկաստանը: Կարեւորագույն այս խնդրին անդրադառնալու ենք առաջիկայում:
Արդեն մի քանի օր Երեւանում դեմ առ դեմ կանգնած են իշխանությունն ու ժողովուրդը: Գնդապետ Վանոյանի ընտանիքին ցավակցելով եւ բոլոր տուժածներին կարեկցելովՙ մենք, այս ցանկի համալրումից երկյուղելով, կտրականապես մերժում ենք երկու կողմերի քայլերի հետագա արմատականացումը:
Չափազանցություն չի լինի ասել, որ հուլիսի 17-ը ծանր հարված էր հայկական պետականությանը: Թվում էր, թե հեռավոր անցյալ են զինված մարդկանց ազատ տեղաշարժվելը Երեւանի փողոցներում, կրակոցները ցերեկվա եւ հատկապես գիշերային ժամերինՙ 90-ականների սկզբի մեր առօրյայի անբաժան մասը: Մինչ այն պահը, երբ այն ժամանակվա իշխանությունները գնացին արմատական քայլիՙ զինաթափելու մայրաքաղաքում անկառավարելի դարձած ...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման համաձայն, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք), 2016-ի տարեկան արդյունքներով Հայաստանում կկազմի 3602 դոլար: 2015-ին այդ ցուցանիշը 3534 դոլար էր եւ մենք 117-րդն էինք 186 երկրների մեջ: Այսինքն, ԱՄՀ-ն մեզ համար կանխատեսում է որոշակի բարելավում: Պարզաբանենք, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն դա տվյալ ...
Նավթի միջազգային գինը վերջին օրերին սկսել է սրընթաց իջնել: Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը երեկ մի պահ ցած իջավ 1 բարելի դիմաց 43 դոլարից, հետո փոքր ինչ բարձրանալով եւ պահպանվելով 43 դոլարից չնչին բարձր ցուցանիշի վրա: Հիշեցնենք, որ նավթի գնի ամենացածր ցուցանիշն արձանագրվել էր այս տարվա հունվարի կեսերին, երբ վերոնշյալ ...
Կարծես Դալլասում եւ Բատոն Ռուժում տեղի ունեցած ոստիկանական կրակոցները մեզ բավականաչափ չէին ցնցել, ավելի տգեղ բռնարարքներ հետեւեցին նախ Նիսում, Ֆրանսիայում, ապա Թուրքիայում եւ այնուհետեւ նաեւ Հայաստանում, որպեսզի առավել սրեին մեր զայրույթի զգացումները:
Հանրապետությունում ստեղծված այս վիճակն իսկապես մտահոգիչ է, ավելին` տագնապալի: Որպես հասարակ մահկանացու, այս երկրի քաղաքացի ու դրա վաղվա գեղեցիկ օրվա ջատագով, ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ, ինչի՞ համար եւ ինչպե՞ս հասանք այս տխուր հանգրվանին...
Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:
Առաջինն, ինչ պետք է հեղափոխութուն անելու համարՙ չքնելն է: Բանն այն է, որ նրանք, որոնց դեմ հեղափոխություն են անում, քնում են եւ դա մուշ-մուշ են անում, քանի որ իշխանություն, ուժ, փող ունեցող մարդկանց ոչինչ չի խանգարում քնելու, ավելինՙ երազներ տեսնելու, ճիշտ էՙ ոչ բոլորի պարագայում են այդ երազները լինում բարի:
Ո՞րն էր իսկական հայ ժողովուրդը. ա՞յն, որ ապրիլի հատկապես առաջին օրերին միահամուռ կերպով եւ հենվելով բացառապես պետական-պաշտոնական աղբյուրների վրա, մի բռունցք դարձած ադրբեջանական տանկ ու անօդաչու սարք էր խոցո՞ւմ, սահմանում կանգնած տղերքին մղելով հերոսության, թե՞ այն, որ այս օրերին Էրեբունու ՊՊԾ-ի տարածքից, իսկ ավելի հաճախ այդ տարածքից շատ հեռու ոտքի ...
17 հուլիսին Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդի տարածքի վրա կատարված զինյալ հարձակում կատարողները մի խումբ ազնիվ, ազգասեր տղաներ են, որոնց մի մասը մասնակից են եղել Ղարաբաղյան շարժմանը եւ տարածքների ազատագրմանը: Նրանցից Պավլիկ Մանուկյանը եղել է հրամանատար, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը: Ղարաբաղում հարաբերական խաղաղություն հաստատելուց հետո նրանք մյուս զինվորների նման վերադարձել են ...
Խառնակ ժամանակներ ենք ապրում։ Միմյանց հաջորդող քաղաքական իրադարձություններն այնպիսի անհավանական անակնկալներ են մատուցում, որ հաճախ առաջ են անցնում արվող ամենահամարձակ կանխատեսումներից։ Ասես դիտում ես շեքսպիրյան թատրոնի կրքերին, խարդավանքներին, քծնանքներին, դավերին հարիր մի ներկայացում, ուր դերասաններն անընդհատ դիմակներ են փոխում, ուր հանդիսատեսը ռեալ ժամանակի ռեժիմում կատարվող սպանությունների մասնակիցն է, իսկ ետնաբեմում ...
Armenia’s current domestic crisis could not have come at a worse time, when the country is still licking its wounds after the four-day war in early April.
Հայ պարբերական մամուլի պատմութեան մէջ իր իւրայատուկ եւ պատուաւոր տեղը պիտի գրաւէ Հալէպի ԳԱՆՁԱՍԱՐ շաբաթաթերթը, քանի մը պատճառներով: Նախՙ որ Սուրիոյ մէջ մամուլը ընդհանրապէս պետական հակակշռի տակ ըլլալով, որեւէ թերթի արտօնութիւն դժուար ձեռք կը ձգուէր, եթէ չըսեմՙ արգելքի կը հանդիպէր, եւ անշուշտ ասիկա իր պատճառները ունէր: Տասնամեակներէ ի վեր որեւէ ...
Դարերի ընթացքում Ցեղասպանության, բռնությունների եւ վայրագությունների որպես հետեւանք, հայերս մարդկային անմեղ զոհեր տալուց բացի կորցրել ենք ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլեւ անփոխարինելի թանկագին մշակութային հարստությունները: 21-րդ դարի ընձեռած տեխնիկական հնարավորությունները, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի, հույսեր են ներշնչում, որ դրանց գոնե մի ...
Տարիներ առաջ, եթե չեմ սխալվումՙ երեք, երբ ներկա էի Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսին, նա ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես է կռվել Սերժ Սարգսյանը. «Նա զորքին սիգարետ էր բաժանումՙ Marlboro», ասել էր Սեֆիլյանըՙ փորձելով բացատրել, որ իրականում Սերժ Սարգսյանը չի կռվել, այլ... Սերժ Սարգսյանի հանրամատչելի կենսագրության մեջ գրված է, որ ...
«Բազմաթիվ, մանավանդ աղքատ երկրներում հողը չորանում է, անապատներն ընդլայնվում են, անասունները ոչնչանում, ջրային ռեսուրսները նվազում են կամ աղտոտվում», գրում է «La Vanguardia» պարբերականը: Ժողովրդագիրները նախազգուշացնում են, որ մի քանի տարի հետո սկսվելու է գաղթականների այնպիսի հոսք, որ դեպի Եվրոպա ձգտող փախստականների ներկայիս ալիքները կթվան խղճուկ առվակներ:
ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը համաշխարհային հանրությանն ապշեցրեց իր հայտնություններով, որոնք նա օրերս հրապարակեց Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության առնչությամբ: Նրա խոսքերից հետեւում է, որ 2011-ի սկզբներին ոչ առանց Վաշինգտոնի օգնության Թունիս, Ալժիր, Եգիպտոս, Եմեն եւ տարածաշրջանի որոշ այլ երկրներ ներխուժած «արաբական գարունը» սխալմունք էր: Իսկ Իրաքի, Լիբիայի ...
Գերմանական OSTKRAFT վերլուծական կենտրոնը կարծում է, որ անգլո-սաքսոնական վերնախավը սկսել է իրագործել ԵՄ-ը սեփական վերահսկողության տակ առնելու ծրագիրըՙ շրջանցելով Գերմանիայի ու Ֆրանսիայի ազդեցությունը:
Իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի բարձրագույն պարգեւինՙ պատվավոր անդամի կոչմանը:
ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացված աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:
«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա 24-րդ ամառային ճամբարում, հանրապետության մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: