Հանրապետության նախագահը լռում է, նրա պահանջով կամ թելադրությամբ լռում են մյուսներըՙ ԱԺ նախագահ, նախարարներ, անգամ ոստիկանապետը, որի սպան զոհվել է, ենթականերից ոմանքՙ վիրավորվել: Լռում է գլխավոր դատախազը, որի հոխորտացող ինքնավստահությունը այժմ փուչիկի տպավորություն է թողնում: Լռում է Ազգային անվտանգության ծառայության պետը, երբ ներքին անվտանգությունն է վտանգված: Լռում են Հանրապետական կուսակցության ...
Աշխարհը խելագարվում է: Այդ թվում` Հայաստանը: Դեռ աչք չէինք բացել Ֆրանսիայի ու Թուրքիայի իրադարձություններից, աշխարհի լրահոսում հայտնվեց Հայաստանը` մեր երկրի համար անսովոր լրատվությամբ. զինված հարձակում Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի վրա: 30 հոգուց բաղկացած զինյալների մի խումբ, նախկին ազատամարտիկ Պավել Մանուկյանի գլխավորութամբ, գրավել է գնդի շենքը, պատանդ վերցրել բարձրաստիճան ոստիկանների, պահանջում ...
«Մենք որպես իշխանություն ամեն ինչ, բոլոր հնարավոր քայլերն անելու ենք, որ մեր մայրաքաղաքում հայի արյուն չթափվի, խաղաղ հանգուցալուծում լինի»: Այս միտքը հնչեցրել է երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նիստում խոսվել է Երեւանում ...
Գերմանագիր լրատվամիջոցները հուլիսի 17-ից հետեւում են երեւանյան զարգացումներին: «Զյուդվեսթ փրեսսեն» տարածելով dpa գործակալության լուրը, որն էլ իր հերթին վկայակոչում է տեղական ԶԼՄ-երը, հուլիսի 21-ին գրում է, թե բախում է տեղի ունեցել ընդդիմադիրների եւ ուժայինների միջեւ, որի հետեւանքով 51 մարդ վիրավորվել է, նրանց թվումՙ նաեւ լրագրողներ: Վիրավոր ոստիկանները 28-ն են: 136 ...
«Ապացուցվել է, որ առաջին քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանում կառուցել են կովկասյան ալբանները: Քրիստոնեությունն այստեղ ալբանական պատմությանն է առնչվում, թեպետ հայերը պնդում են, թե քրիստոնեության տարածման հարցում իրենք են դերակատար, ինչը սխալ է», ծանուցում է ադրբեջանական պետական լրատվական «Ազերթաջ» գործակալության գերմաներեն տարբերակը հուլիսի 20- ի լրատվահոսքումՙ վկայակոչելով նորվեգ գիտնական Բյորն Վեգգեին (Bjorn ...
Վերջին իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը արդյունք է ՀՀ-ում տարիներ շարունակ կուտակվող սոցիալ-տնտեսական եւ հատկապես քաղաքական խնդիրների, որոնք լուծում չէին ստանումՙ է՛լ ավելի սրելով իրադրությունը հանրապետությունում:
Ռամկավար Ազատական կուսակցութեան պառակտումը կը շարունակուի տակաւինՙ ի հաճոյս զայն ստեղծողներուն. եւ այնպէս կը թուի, թէ միասնականութեան միտող շարժումներն ու փորձերը տակաւին անբաւարար կը մնանՙ քանի գրգռողներու աշխատանքները աւելի եռանդ ու թափ կը ստանան ամէն անգամ որ բանակցութիւնները կը մօտենան հասկացողութեան սահմանին:
Երեւանը վազն ի վազ կ՛ուզէ ետ չմնալ ու հասնիլ արեւմտեան մայրաքաղաքներու մակարդակին, ամէն օր նորութիւն մը մատուցելով ժողովուրդին եւ զբօսաշրջիկներուն: Օրինակՙ սա հեծանիւի կայանատեղերը. հոյակապ գաղափար է, հարիւրաւոր սարքեր դրուած են քաղաքի այգիներու մուտքին, հիմնարկներու եւ համալսարաններու դիմաց եւ այլ վայրեր, որպէսզի հեծանիւով շրջողները կարենան իրենց հեծանիւները կայանել անոնց մէջ ...
Մինչ Հայաստանում ցավալի երեւույթներ են տեղի ունենում, քաղաքական պայքարը փոխարինվում է ահաբեկչությամբՙ զորանոցի զավթում, մարդասպանություն եւ պատանդեր, տնտեսական կացությունը մինչ հուլիս ամիսը կայուն է եղել: Մասնավորապես, այս տարվա առաջին կեսի արդյունքները այդ մասին են վկայում, թեեւ ակնհայտ է, որ հուլիս ամսվա իրադարձությունները, անկախ դրանց հանգուցալուծումից, խիստ բացասական ազդեցություն են թողնելու ...
Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Երեւանումՙ սկսած հուլիսի 17-ից կարելի էր սպասել: Վերջին տարիներին մեր երկրում նման ցնցումները ավելի են հաճախակիացել: Հայաստանում ասես քաոս լինիՙ փողոցների ու ճանապարհների փակում, բախումներ, զոռբայություն եւ մի օր էլ հերթը պետք է հասներ զինված գործողությանՙ զորանոցի գրավման, մարդասպանության եւ պատանդներ պահելով քաղաքական ...
Ռուսահայության պասիվության վերաբերյալ Հայաստանում հնչող դժգոհությունները ինչ-որ տեղ հիմք ունեն: Սակայն այդ երեւույթը բացատրելի է. խորհրդային տարիներին որեւէ ազգային կյանք Մոսկվայում թե առհասարակ Ռուսաստանում բացառված էր, չկային ազգային-կրթական-հասարակական կազմակերպություններ, մամուլ, գրեթե ձեւական էր եկեղեցու ներկայությունը: Որպես կանոն այն տարիներին Ռուսաստանում ծնված հայը չգիտեր մայրենի լեզուն, իր ժողովրդի պատմությունը, նրա նկարագիրը ...
Ճիշտն այն է, որ Էրեբունին դարձել է Երեւան, համենայն դեպս առաջՙ Էրեբունի էր, հետո դարձավ Երեւան, երգում էլ է այդպեսՙ Երեւան դարձած իմ Էրեբունի... Այսինքն, երբ այս օրերին ասում ենքՙ Էրեբունի դարձած իմ Երեւան, շրջված ենք ասում: Շրջված ենք ասում, բայց ճիշտ ենք ասում, քանի որ ամեն ինչ շրջվել է ...
Լրատվամիջոցներից մեկը, փորձելով ստանալ այս օրերին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկիՙ ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը հարցի պատասխանը, զանգահարել է նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին: Լրագրողը նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվել է, թե հանրապետությունո՞ւմ է արդյոք նախագահ Սարգսյանը: Խոսնակը պատասխանել էՙ «Ձեր հարցը գրավոր ուղարկեք նախագահական, կպատասխանենք»:
23 տարի առաջ, հուլիսի 23-ին, Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցավ Աղդամը (2010-ին վերանվանվել է Ակն), ինչը Ստեփանակերտի բնակչության անվտանգությունն ապահովող ռազմական կարեւոր նվաճում էր: Առհասարակ, 1993 թվականը արցախյան հերոսամարտի պատմության մեջ մտավ որպես հաջող եւ բեկումնային տարի: Նույն տարվա ապրիլին ազատագրվեց Քարվաճառը (Քելբաջար), մայիսինՙ Շուշին, ամիսներ անցՙ Աղդամը: Այս ...
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH/ գնահատել է ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած որոշ գործողությունները եւ արել հետեւյալ պաշտոնական եզրակացությունը. «Վերջին 3 տարում տարածաշրջանի ամենակործանարար հակամարտությունը ղարաբաղյան հակամարտությունն է, որը շարունակում է մարդկային կյանքեր խլել: Այս հակամարտությունը, սակայն, բավարար ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից: Կոնկրետ ապրիլի առաջին օրերին եւ ...
Հունիսի 20-ին Իլհամ Ալիեւը հաստատել է Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի եւ Սումգայիթիՙ «Հաջի Զեյնալաբդին» ավանի մերձակայքում տեղակայված ռազմական օդանակավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը: Սա նշանակում է, որ Թուրքիան Ադրբեջանի տարածքում ստանում է երկու ռազմական բազա:
Գլոբալ քաղաքականությունը խճանկարի պես բաղկացած է մեկ պատկեր կազմող առանձին մասնիկներից: Հուլիսի լույս 15-ի գիշերը տեղի ունեցավ ահաբեկություն Նիսում, մեկ օր անց խռովություն ծագեց Անկարայում, իսկ հուլիսի 17-ին Երեւանում «արտահամակարգային ընդդիմության» ներկայացուցիչները հայտարարեցին զինված հեղաշրջում սկսելու մասին, որը սահմանափակվեց Էրեբունի շրջանի ոստիկանական տեղամասի գրավմամբ: Միանգամից լինո՞ւմ են արդյոք այսքան շատ ...
Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա, Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայ արքա Աբգար 5-րդի ընտանիքի դամբարանը, հաղորդում է թուրքական Karar հրատարակչությունը: Ուրֆայի (այժմ Շանլըուրֆա) ամրոցում հնագիտական պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են մոտ 80 վաղ քրիստոնեական դամբարաններ, որոնց մեջ է Աբգար 5-րդ արքայի ընտանիքի դամբարանը: Գիտնականները հայտնաբերել են սալ, որի վրա կա ասորերեն ...
Հեղինակի ջերմ մակագրությամբ վերջերս ստացա մերօրյա սփյուռքահայ ժրաջան ուսումնասիրող, իմ լավագույն բարեկամ Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» Բ հատորը: Այն նվիրված է ՌԱԿ-ը գոյացնող Վերակազմյալ Հնչակյան ու Ազատական կուսակցությունների եւ Գաղափարակցական ու Հայ ազգային ազատական միությունների պատմության լուսաբանմանը:
Բրուքլինի (Նյու Յորք) «Բրիկ Հաուս» պարասրահում ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժինը ողջունել է ջազային ստեղծագործությունների տաղանդավոր կատարող Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» ծրագրային համերգը, որի ընթացքում նա ներկայացրել է վոկալի եւ դաշնամուրի համար 5-ից 20-րդ դարերի ընթացքում ստեղծված հոգեւոր երաժշտության իր վերամշակումները: Ձայնային գրաֆիկայի, շարժապատկերման եւ տեսատեղեկության ...
Թուրքիայում ձախողված հեղաշրջումը մեծ հետաքրքրություն է առաջացրել նամանավանդ Մերձավոր Արեւելքում: Լիբանանյան «Աս-Սաֆիր» թերթը այն անվանում է «տարածաշրջանային քաղաքական երկրաշարժ», քանի որ Թուրքիայում իրադարձությունների հետագա զարգացումից է կախված տարածաշրջանային անվտանգության փխրուն համակարգի գոյատեւումը կամ փլուզումը: Անշուշտ, փորձագետները դեռ պետք է մանրակրկիտ վերլուծեն բոլոր գործոնները, բայց արդեն իսկ հնարավոր է կատարել որոշ ...
Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում կատարված զինվորական հեղաշրջման փորձը ի հայտ բերեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Առաջին հարցն այն է, թե առհասարակ ի՞նչ էր դա: «Թուրք զինվորականները հեղաշրջումների հարուստ փորձ ունեն, բայց այս մեկը նման չէ լիարժեք հեղաշրջման: Եվ բանը միայն խռովարարների զորքերի սակավությունը չէ. ամենքը հիանալի գիտեին, որ ...
Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ եւ բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ: 13-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքինՙ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համարՙ «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը :
Ամերիկահայ 26-ամյա մարմնամարզուհի Հուրի Կեպեշյանը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք առաջիկա ամառային օլիմպիական խաղերում: Տեղեկացնելով այս մասինՙ Արամ Արքունը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում մանրամասնում է, որ Հուրին ծնվել է Օբուրն-Դեյլում (Մասսաչուսեթս) 1989-ին եւ Հայաստանի քաղաքացիություն ստացել 2010-ին: Վերջերս Բոստոն է այցելել մասնակցելու Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կազմակերպած «Սթարլայթ ինվիթեյշնըլ» ...
Այս անգամ տխուր լուրը հասաւ Մոնրէալից: Հայ բեմի, հայ թատրոնի պատմութեան, հայ թատերագրութեան մէջ իր ձեռագիրը եւ առաւելապէս դիմագիծը ստեղծած ու պահած Դաւիթ Յակոբի Էվերեկլեանը այս տարուայ Յուլիսի 17-ին կնքեց իր մահկանացուն: Լիբանանահայ մշակոյթի յորձանքում անցեալ դարի 40-ական թթ. ասպարէզ նետուած երիտասարդ գործիչը դրամատուրգ էր, բեմադրիչ եւ դերասան. կազմել էր ...