RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:52:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3195, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՌԻՈՅՈՒՄ

Հ.Ծ.

Ամերիկահայ 26-ամյա մարմնամարզուհի Հուրի Կեպեշյանը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք առաջիկա ամառային օլիմպիական խաղերում: Տեղեկացնելով այս մասինՙ Արամ Արքունը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում մանրամասնում է, որ Հուրին ծնվել է Օբուրն-Դեյլում (Մասսաչուսեթս) 1989-ին եւ Հայաստանի քաղաքացիություն ստացել 2010-ին: Վերջերս Բոստոն է այցելել մասնակցելու Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կազմակերպած «Սթարլայթ ինվիթեյշնըլ» մրցումներին: «Ես մարզիչ չունեմ, ոչ էլ որոշակի մարզադահլիճ, որտեղ կարողանամ մարզվել: Բայց ինձ համար ստեղծում եմ ամեն պայմանները շաբաթական 16-20 ժամ պարապելու համար, որովհետեւ ապրում եմ Քլիվլենդում եւ աշխատում տեղի կլինիկայի մանկաբարձության բաժնում: Տարիքս էլ բավական մեծ է նման սպորտաձեւի համար, բայց ես ունեմ հսկայական փորձ, որովհետեւ շատ վաղ եմ սկսել զբաղվել մարմնամարզությամբ, եւ ամենակարեւորըՙ ունեմ վճռականություն հաղթելու: Մեծացել եմ հայկական ոգով: Հայրս Այնճարից է (Լիբանան), մայրսՙ Դամասկոսից (Սիրիա): Նպատակս է ոչ միայն մասնակցել եւ հաղթել Ռիոյում, այլեւ ստեղծել մարմնամարզուհիների մի թիմ հետագայում եւ մարզել նրան», նշել է Հուրին, ով Գլազգոյում անցյալ հոկտեմբերին լավ ելույթ ունենալով վաստակել է այս ամսվա ընթացքում կայանալիք օլիմպիականի համար որակավորման եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Հաջողություն մաղթենք նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ