ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆՙ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ Ան. Հ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին այցի ժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները միմյանց սատարելու են որեւէ վտանգի պարագայում, օգոստոսի 25-ին հաղորդում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ պարզաբանելով, թե Էստոնիան, Լատվիան, Լիտվան Ռուսաստանիՙ Ուկրաինա ներխուժումից հետո վտանգված լինելու զգացումն ունեն: Ռուսաստանը ուկրաինական սահմանի երկայնքով զինավարժություններ է անցկացնում, եւ ԳԴՀ կանցլերը հայտարարությունն անելիս նկատի է ունեցել Ռուսաստանը: Գերմանիան թեպետ կողմ է ՌԴ-ի հետ «կառուցողական հարաբերություններ» հաստատելուն, բայցեւ չի մոռանում Ղրիմի կցումը եւ Արեւելյան Ուկրաինայի անջատականներին սատարումը: |