RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 4485, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Թուրքական MIT հետախուզությունը Գերմանիայում ունի իրազեկիչների հսկայական ցանց: Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt թերթը, վկայակոչելով գերմանացի մի անանուն քաղաքական գործչի: Նրա խոսքերով, ամբողջ երկրում այդ ցանցի մեջ մտնում են «թուրքական հետախուզության մոտ 6 հազար գաղտնի իրազեկիչներ»:

«Արդեն վաղուց մեծ մասամբ շեշտը դրվում է ոչ այնքան հետախուզական տվյալների ստացման, որքան ճնշումների իրականացման վրա», ընդգծում է անվտանգության հարցերի գերմանացի փորձագետ Էրիխ Շմիդտ-Էենբոմը: Նա նշում է, որ «նույնիսկ արեւելագերմանական «Շթազիին» չէր հաջողվել Գերմանիայում ստեղծել իրազեկիչների այդքան ծավալուն ցանց»:

«Կանաչների» կուսակցության պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն նույնպես խոստովանում է, որ MIT-ը Գերմանիայի տարածքում ծավալել է «աներեւակայելի գաղտնի գործունեություն»: Նա երկրի սահմանադրության պահպանման գերատեսչությանը, BND դաշնային հետախուզական ծառայությանը եւ ոստիկանությանը արդեն կոչ է արել շտապ կարգով վերանայել համագործակցությունը Թուրքիայի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ