RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 5561, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ԱԶԱՏՎԵՑ ՄԱՖԻԱՅԻՑ

Պ. Ք.

Գերմանական Die Welt թերթի թղթակից Էդուարդ Շթայները գրում է, որ «վրացական հրաշքը սկսվում է Թբիլիսիում գտնվող Արդարադատության տնից», որի ջանքերով երկիրը կարողացավ ձերբազատվել ոստիկանության եւ արդարադատության մարմինների կաշառակերությունից: Մաֆիականները կա՛մ բանտարկված են, կա՛մ էլ հեռացել են երկրից: Իշխանությունները ստեղծել են ազատական օրենսդրություն եւ սկսել են ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Հենց Արդարադատության տանը եւ քաղաքային ու գյուղական մյուս համանման կենտրոններում բարեփոխումների շնորհիվ ներկայացված են իշխանության բոլոր ճյուղերը, ըստ որում դրանք «պարտավոր են վայրկենապես լուծել քաղաքացիների բոլոր հարցերը»:

Սա առավել եւս վերաբերում է գործարարներին: Իշխանությունները գիտեն, որ միայն բիզնեսն է ստեղծում աշխատատեղեր, ուստի «բառացիորեն գուրգուրանքով են շրջապատել գործարարներին»: Օրինակ, նոր ֆիրմա հիմնողը կծախսի մոտ 15 րոպե, եւ 3-4 ժամ անց նրա հեռախոսի վրա SMS կգա, որ իր ֆիրման գրանցված է ընկերությունների ռեգիստրում: Ինքնաբերաբար կբացվի բանկային հաշիվ:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ դեռ տասը տարի առաջ երիտասարդ սերունդը առավել շատ գնահատում էր «քրեական հեղինակություններին»:

Այսօր հսկայական կարեւորություն է տրվում թափանցիկությանը: International Finance Corporation-ի վերջին զեկուցագրում Վրաստանում կոռուպցիայի մակարդակը փաստորեն զրոյական նշագծի վրա է: Սաակաշվիլու «զրոյական հանդուրժողականության» հետեւանքով շատ մաֆիականներ կա՛մ սպանվեցին, կա՛մ հայտնվեցին անելանելի վիճակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ