ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է, որ հայկական կողմը կխոսի փոխզիջումների մասին, երբ Բաքուն խոսի զիջումների մասին: «Քանի դեռ նրանք զիջումների մասին չեն խոսում, փոխզիջումների մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարըՙ շեշտելով, որ քանի դեռ Բաքվի դիրքորոշումը կոշտանում է, ապա անիմաստ է խոսել հայկական կողմի զիջումների մասին: Քոչարյանը վերստին ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ այն, որ պետք է երաշխավորված լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Անդրադառնալաով Սարգսյան-Պուտին-Ալիեւ նոր հանդիպման հնարավորությանըՙ փոխարտգործնախարարը հայտնել է, որ հայկական կողմը երբեք չի խուսափել նման հանդիպումներից, «եթե, իհարկե, այդ հանդիպումներից կարելի է որեւէ արդյունք ակնկալել»: Հարց է ծագումՙ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումներից հայկական կողմը երբեւէ որեւէ արդյունք ակնկալե՞լ է... |