RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3807, Տպվել է` 403, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՎ ՀԱՐՑ Է, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կողմից Հայաստանից գանձվող գումարների խնդրին: Վարչապետը մասնավորաբար հանձնարարել է արդարադատության նախարարությանը, կառավարության աշխատակազմին եւ ֆինանսների նախարարությանը քննարկել եւ գույքագրել, թե ՄԻԵԴ-ի որոշումներով կառավարությունը որքա՞ն գումար է հատկացրել 2014-ին, 2015-ին եւ այս տարի: Սա փաստորեն նշանակում է, որ կառավարությունում չգիտեն, թե ՄԻԵԴ-ի որոշումներով որքան գումար են հատկացրել վերջին երեք տարիների ընթացքում: Դե, չեն հաշվել, հանձնարարություն չի եղել, իրենք էլ առանց հանձնարարության հո բան չե՞ն անում:

Վարչապետ Աբրահամյանը այս կապակացությամբ հարց է հնչեցրելՙ «Ի վերջո այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ»: Հովիկ Աբրահամյանը, սակայն, չի մանրամասնել, թե Հայաստանում որեւէ մեկը իր սխալ որոշումների համար ի վերջո պատասխան տալի՞ս է, թե՞ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ