RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 5974, Տպվել է` 451, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՌՈՒՄԻՆԻԱ

Պ. Ք.

Ամերիկացի զինվորականները սկսել են Թուրքիայից Ռումինիա տեղափոխել ամերիկյան մարտավարական միջուկային զենքը: Այդ մասին տեղեկացնում է Euroactiv համացանցային հրատարակությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ը միջուկային զենքի պահպանման հարցում Անկարային այլեւս չի վստահում հեղաշրջման փորձից հետո երկկողմ հարաբերությունների վատացման պայմաններում: Զենքը կտեղաբաշխեն Ռումինիայի «Դեւեսելու» ռազմակայանում, որտեղ վերջերս գործարկվեց հակաօդային պաշտպանության ամերիկյան համակարգ: Տեղափոխման տեխնիկական մեծ դժվարությունները չեն կանգնեցնում ԱՄՆ-ին: «Այնքան էլ հեշտ չէ 20-ից ավելի միջուկային լիցքեր տեղափոխելը», ասել է հրատարակության աղբյուրներից մեկը: Euroactiv-ը հիշեցնում է, որ հեղաշրջման փորձի ժամանակ թուրքական «Ինջիռլիք» ռազմակայանի էլկետրամատակարարումն անջատվել էր, իսկ ամերիկյան ռազմօդանավերի թռիչքն ու վայրէջքը արգելվել էին: Ավելի ուշ ավիաբազայի պատասխանատուն ձերբակալվել էր եւ մեղադրվել խռովությանն օժանդակելու մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ