ՀԱԼԵՊՈՒՄ 48-ԺԱՄՅԱ ՀՐԱԴԱԴԱՐՙ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹ Ան. Հ. Գերմանիա Ռուսաստանը համաձայն է Հալեպում 48-ժամյա հրադադարին, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, որ երեկ հատկապես հատուկ ուշադրությամբ էին սեւեռվել սիրիական ահագնացող պատերազմիՙ օրըստօրե դժոխային դրվագների նկարագրությանն ու դրանից ելք որոնելուն: Հրադադարը ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթվանից, ինչը հնարավոր կդարձնի հիվանդներին դեղամիջոցներով, կարոտյալներին ու սովյալներին սննդով ապահովումը: Անսալով ՄԱԿ-իՙ անցյալ շաբաթ Հալեպում հակամարտող կողմերին ուղղված շաբաթական 48-ժամյա հրադադար հաստատելու մարդասիրական պահանջին, պաշտոնական Մոսկվան երեկ իր պատրաստակամությունն է հայտնել: |