RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3302, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՐԱԿԻՑ ՀԱՄՅԱՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղակայվել է 54 լուսատուովՙ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցներըՙ մոտ 1,900մ ընդհանուր երկարությամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը եւ համայնքի բնակիչները:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ օգտագործելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

«Աշխարհի առաջադեմ երկրների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուծումների մշակումն ու կիրառումը: Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը եւ սպառողական ապրելակերպի մերժումը մարդու, ազգի, երկրի ինքնագիտակցության մակարդակի լավագույն ցուցիչներն են: Ֆինանսական խնայողության հնարավորություն ընձեռելուց բացի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարեւոր քայլ է դեպի ավելի պատասխանատու եւ բարեկիրթ ապրելակերպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ