ՌԻՉԱՐԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. Ծ. Մ. Նահանգների գլխավոր դատախազ Լորետտա Լինչը օգոստոսի վերջերին հայազգի իրավաբան Ռիչարդ Հարթունյանին նշանակել է Նյու Յորքի հյուսիսային շրջանի գլխավոր դատախազի խոհրդատվական հանձնախմբի (ԳԴԽՀ) նախագահ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «ԳԴԽՀ-ն կարեւոր դերակատարություն ունի Արդարադատության դեպարտամենտի ընդհանուր քաղաքականությունը ձեւավորելու, ծրագրերը իրականացնելու եւ Ամերիկայի ամբողջ տարածքում օրենքի գերակայությունը ապահովելու գործում», ասել է գլխավոր դատախազ Լինչը, վստահություն հայտնելով, որ նորանշանակ նախագահը պատրաստ է ստանձնելու պատասխանատու պաշտոնը: Հարթունյանը ԳԴԽՀ-ի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2015-ի հունվարից սկսած: Հանձնախմբին միացել էր 2013-ին որպես ներգաղթի ենթահանձնախմբի համանախագահ: Ավարտել է Ջորջթաունի համալսարանը եւ Օլբանիի (Նյու Յորք) Յունյն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2010-ին Մ. Նահանգների իրավաբանների հայկական ասոցիացիան նրան պարգեւատրել էր որպես հայկական ծագումով Ամերիկայում բարձր պաշտոնի հասած իրավաբանի: Նկար 1. Ռիչարդ Հարթունյանը (աջից) ՀԴԲ-ի գործակալի հետ |