RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8956, Տպվել է` 1415, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

Զրուցեցՙ ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

«Ազգը» իր հուլիսի 1-ի համարում արդեն գրել է կենտրոնական եւ առեւտրային/ներդրումային բանկերի, ապահովագրական եւ աուդիտորական ընկերությունների, լրատվական գործակալությունների համար ծրագրային արտադրանք մշակող SCDM ընկերության մասին, որի երեւանյան բաժանմունքը խոշորագույններից է «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում: Օրերս զրուցեցինք ընկերության հիմնադիր, գերմանաբնակ մեր հայրենակից Վահե Անտոնյանի (Vahe Andonians) հետ: Պրն Անտոնյանը նախընտրեց խոսել ֆինանսական ծառայությունների ոլորտում աշխարհում ներկայումս առկա միտումների (trends) մասին:

Իր խոսքերով, դրանցից ամենաառաջնայիններից այսօր շարունակում է մնալ Blockchain տեսակի ծրագրային փաթեթի զարգացման միտումը: Ըստ էության, այն հիմք է գործառնական հավելվածների համար, որն ապահովում է վստահության, հաշվետվողականության եւ թափանցիկության, միաժամանակ նպաստելով արդյունավետության կտրուկ բարձրացմանը գործընթացներում: Այն ունի հսկայական հեղափոխական ներուժ վերը նշված ասպեկտներից յուրաքանչյուրում:

Ես կարծում եմ սակայն, շարունակում է Վահե Անտոնյանը, որ Blockchain-ի բնութագրումը հենց այս ձեւով հանգեցնում է դրա ներուժի թերագնահատմանը: Ըստ էության, համակարգչային ցանցը պարզապես մի հեռահաղորդակցային ցանց է, որը թույլ է տալիս համակարգիչներին կիսվել իրենց ռեսուրսներով: Այն նաեւ ծառայում է որպես հիմք ինտերնետի համար, որն, իր հերթին, արդեն առնչվում է մեր կյանքի բոլոր բնագավառներին ամեն առումով, այսպիսով խիստ նվազեցնելով բազմաթիվ ծառայությունների կարեւորությունը շատ ճյուղերում կամ դրանք լիովին դուրս մղելով:

Պրն Անտոնյանի վկայությամբ, աճող թվայնացումը հիմնված է այս տեխնոլոգիայի վրա, եւ սա նվազեցնում է ծառայությունների առանց այն էլ ցածր ինքնարժեքը համարյա մինչեւ զրո, եւ այս իրողությունը նույնիսկ մի սպառնալիք է դառնում կապիտալիզմի համարՙ ըստ ամերիկյան հայտնի տնտեսագետ եւ սոցիալական գիտությունների բնագավառի հետազոտող Ջերեմի Րիֆկինի:

Նույնը վերաբերում է Blockchain-ին:

Վստահության «դեմոկրատիզացիայի» շնորհիվ այն ունի ահռելի ներուժ հեղափոխություն անելու բազմաթիվ ոլորտներում եւ փոխելու մեր ապրելակերպը, նաեւ հիմնավոր կերպով ռեսուրսները կազմակերպելու: Օրինակ, մոտ ապագայում հեշտությամբ կանխատեսելի է, որ այսպես կոչված «խելացի պայմանագրերը» (smart contracts, Blockchain-ի հավելված) կրկին հեղափոխություն կիրականացնեն երաժշտական արդյունաբերության մեջ:

«SCDM ընկերությունում մենք ո՛չ միայն ստեղծում ենք հավելվածներ հիմնված Blockchain-ի եւ «խելացի պայմանագրերի» համար դրա լուծումների վրա, այլ նաեւ ուսումնասիրում ենք այս ոլորտը տեսական եւ գործնական մակարդակով», - ասում է Վահե Անտոնյանը:

Ըստ նրա, երկրորդ ուղղությունը, որը շարունակում է մնալ կարեւորներից մեկըՙ արհեստական ինտելեկտն է (ԱԻ, artificial intellect): Եվ... «Չնայած որ մենք տեսնում ենք վերջինիս ավելի ու ավելի լայն կիրառում մեր կյանքում, ինչպես, օրինակ, ինքնակառավարվող ավտոմեքենաները, այս հարցում մենք դեռ այսբերգի գագաթին ենք»:

Իր խոսքերով, մինչդեռ ԱԻ-ի օգտագործումը բավականին հեշտ է հիմա, սակայն կան շատ բաց հարցեր այս ոլորտում:

Նույնը վերաբերում է նաեւ ֆինանսական ծառայությունների ոլորտին: Որոշ հարցերը, օրինակՙ թե ինչպե՞ս պետք է օրենսդիրները գնահատեն ռոբոտ-խորհրդատուների (Forex, օրինակ) պիտանելությունը, դեռ լուծված չեն:

Ընդհանուր առմամբ, մենք ապրում ենք շատ հետաքրքրական ժամանակներում հենց հիմա, այսօր, հայտարարում է Վահե Անտոնյանը: «Քանի որ մենք գտնվում ենք Blockchain-ի եւ արհեստական ինտելեկտի վաղ փուլերում, յուրաքանչյուր որոշում կարող է զգալիորեն փոխել բազմաթիվ ոլորտների ապագան»,- ասում է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ