Ներկուսակցական կյանքում ռամկավարները, ինչպես ավանդական մյուս կուսակցություններում, սովորություն ունեն միմյանց ընկեր կոչել, սակայն ի տարբերություն դաշնակցականներիՙ ռամկավարական ընկեր բառին հաջորդում է ագզանունըՙ ընկեր Թովմասյան, ընկեր Սեդրակյան, ընկեր Ուզունյան կամ Անդրեասյան, մինչդեռ դաշնակցական ընկեր բառը նախորդում է առաջին անվանըՙ ընկեր Հրաչ, ընկեր Երվանդ, ընկեր Վարանդ կամ ընկեր Վահան: Ռամկավարներից միակ բացառությունը ...
Համբիկ Սասունյանը, որը 34 տարի, 11 ամիս գտնվում է ամերիկյան բանտում, դատապարտվել էր ցմահ ազատազրկման, կարող է ազատ արձակվել: Նրան ներում շնորհելու որոշում է կայացրել Կալիֆոռնիայի դատական խորհուրդը: Այդ մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է թուրքական «Դեյլի Սաբահ» պարբերականից: Նկատենք, որ երկու անգամՙ 2006 եւ 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է ...
Մինչ մեր լրագրողներն ու տեղեկատվական ողջ միտքը զբաղված են նախկին ու ներկա լրագրողներ Ռուբեն Հակոբյանի եւ Վահե Մակարյանի շուրջ ծագած սկանդալով` իիիի՜նչ պայքարի դաշտ, Բաքվում երկու հայկական ազգանունով տրոյական ձիերի ստեղծած այսպես կոչված «խաղաղության պլատֆորմը» նոր բարձունքներ է նվաճել ու էս անգամ իր ցանցն է գցել մի տասնիննամյա արցախուհու` Լուսինե ...
«Ազգ»-ի նախորդ համարում խոստացել էինք ամփոփ անդրադառնալ Համբուրգում դեկտեմբերի 8- 9 ԵԱՀԿ արտգործնախարարների 23- րդ հանդիպման արդյունքներին: Թեպետ ղարաբաղյան հարցն առիթ էր ընձեռնել, որ Հայաստանը դրան իրազեկ դառնա տեղում աշխատող թղթակիցների մեկնաբանությամբ նաեւ, իսկ դրա ավարտից հետո արտահայտվեցին նաեւ հայրենի քաղաքագետներ, այդուհանդերձ, ներող եղեք, համարձակվեցինք գրել այն, ինչ մեզ մտահոգեցՙ ...
Հայաստանի Ազգային ժողովի այս շաբաթ հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որը հարստացվել էr պատգամավորների առաջարկներով: Փաթեթով ամրագրվում է նաեւ հիմնադրամի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը. յուրաքանչյուր տարի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնելու տեղեկություններ հիմնադրամի գործունեության վերաբերյալ, օրենսդրորեն ...
Հալէպը գրաւելու եւ Օսմանեան «Հալէպի Վիլայէթը» վերականգնելու Էրտողանի յոյսերը ծով ինկան: Հալէպ ազատագրուեցաւ չորս տարիներէ ի վեր ծայրահեղականներու կողմէ պաշարուած մնալէ ետք, որուն ընթացքին հալէպցիները եւ իրենց մէջ` հայկական գաղութը, տարատեսակ լլկանքներու ենթարկուեցան:
Եթե խորհրդային Լենինականը երբեմն կեսկատակ կոչում էին հայրաքաղաք ու նա իր նկարագրով արժանի էր նաեւ այդպես կոչվելու, ապա անկախության տարիների Գյումրին տարբեր առիթներով, - բնականաբարՙ ոչ պաշտոնապես ,- սկսեցին կոչել նաեւ Հայաստանի այս կամ այն առումով մայրաքաղաք: Նրա դիրքն ու երկրի համար ունեցած իրական նշանակությունը հաշվի առնելով, երեւի Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի ...
«Այս քաոսային աշխարհում եւ եռուզեռային մթնոլորտում մի պահ կանգ առնելու եւ մեր կյանքի ճանապարհի մասին խորհրդածելու հիանալի առիթ է խաղաղության այս քայլարշավը, որը մոմավառության ուղեկցությամբ տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին Գրինվեյի վրա (Բոստոն) գտնվող Հայկական ժառանգության զբոսայգում», նշել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ Նյու Ինգլենդի «Լաբիրինթոս Գիլվիայի» համահիմնադիր եւ նախագահ ...
Կիգալիի (Ռուանդա) շրջանում 1994-ի ապրիլին Հութու ազգայնական կառավարության առաջնորդ Հաբյարիմանայի ինքնաթիռի խոցումը պատճառ դարձավ, որ մոտ 800 հազար թութսիներ ենթարկվեն զանգվածային սպանությունների:
Ադրբեջանական մամուլում վերստին աշխուժացել է ԼՂ կարգավորման «Պուտինի պլանի» թեման: Ընդ որումՙ ռուսական փորձագետների եւ վերլուծաբանների օգնությամբ: Պաշտոնական Մոսկվայի թիվ մեկ քարոզիչ Դմիտրի Կիսելյովն արդեն հասցրել է ողջունել հայ-ադրբեջանական «երկխոսության հարթակի ստեղծումը», որին անդամակցել են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը եւ Սյուզան Ջաղինյանը:
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»: Նրա խոսքերովՙ եթե նման փոփոխություններ տեղի չունենան, ապա դա կխարխլի Ադրբեջանի վստահությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ, եւ «հարց կծագիՙ որքանո՞վ է անհրաժեշտ Բաքվի ներկայությունը ԵԱՀԿ կազմում, եւ հարկավո՞ր է արդյոք Մինսկի խմբի ...
Հայաստանի համար ընթացիկ տարին հարուստ էր իրադարձություններով: Սկզբում կյանքն ընթանում էր իր բնական հունով: Տնտեսությունը լճացած վիճակում էր: Արտագաղթը չէր նվազել, կառավարությունն էլ թեեւ ամբողջովին վերահսկում էր կացությունը, սակայն միեւնույն ժամանակ փորձում էր խուսափել ստեղծված պայմանների պատասխանատվությունից: Իշխանական դասը վստահ էր, որ քաղաքական ընդդիմությունը ջախջախված է կամ մասնատվածՙ չներկայացնելով ոչ ...
Հաշվի առնելով, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի ներքին քաղաքական դաշտում, կարելի է խնդրել Հայաստան դեղ ներմուծող ընկերություններին եւ անհատներին, որպեսզի ներմուծելիս բենզոդիազեպինը շատ բերեն: Այս դեղամիջոցը, եթե չգիտեք, առաջացնում է հիշողության կորուստ, ու քանի որ քաղաքական ուժերը գալիք ընտրություններից առաջ շատ են ցանկանում, որ ընտրողները ունենան հիշողության կորուստ, ...
Դեկտեմբերի 12-ին սիրիական զանազան աղբյուրներ տեղեկացրեցին, որ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպը: Արագորեն հայտնվեցին լուսանկարներՙ Հալեպից, որտեղ երեւում էր, թե ինչպես են մարդիկ ցնծությամբ տոնում այդ երկար սպասված հաղթանակը: Հայկական «Գանձասար» պարբերականը գրեց. «Այսօր պատմական օր է Հալեպի եւ ամբողջ Սուրիո համար: Հարգանքՙ բոլոր նահատակներուն, պատիվՙ սուրիական բանակին եւ ...
Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում կանգնած փողոցային ակորդեոնահարը դադարեց նվագել «Երեւանի սիրուն աղջիկը», երբ մի գեղեցիկ տիկին` սեւ ընտիր մուշտակով ու բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով մոտեցավ նրան: Ակորդեոնի պատյանում երեւում էին երկու մետաղադրմաներ, մեկը` տասանոց` խոշորներից, մյուսը` քսանանոց. օրվա այդ պահին դա էր վաստակել ակորդեոնահարը, որը ոչ մի պարագայում մուրացկան չէր:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից հետո հատկապես ռուսաստանյան մամուլում, հեռուստաալիքներում երեւան են եկել «Ռուսական զենք» մշտական խորագրով նյութեր, որոնց տակ հանգամանորեն մեկնաբանվում ու ցուցադրվում են երկրում ստեղծվող արդիական զինատեսակները: Երբեմն պարզապես ապշում ես դրանց առատութունից ու գերորակից: Ռուսական բանակն իրոք թեւակոխել է արդիականացման նոր փուլ, որի արդյունքները առաջին հերթին երեւացին Սիրիայում:
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը նախ հայտնվել էր համակարգչային «repair future.net» կայքում, ապաՙ Բոստոնում հրատարակվող «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հեղինակն է Շվեյցարիայում գործող «Basel» համալսարանի քաղաքական հասարակագիտության բաժնի դասախոս Բիլգին Այատան:
Ամերիկյան լրատվամիջոցները, Սպիտակ տան եւ ԿՀՎ-ի պաշտոնական անձանց կարծիքները կրկնելովՙ բացեիբաց մեղադրում են Ռուսաստանին, թե նա կոտրել է դեմոկրատների սերվերները, գողացել թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ղեկավարի էլեկտրոնային նամակագրությունը եւ դրանով իսկ ազդել է նախագահական ընտրությունների ելքի վրա: Թեեւ Ռուսաստանի միջամտության համոզիչ ապացույցեր չեն ներկայացվել, սակայն չարժե զարմանալ Մոսկվայի գործողություններից: Լրտեսությունը ...
Առայժմ հասկանալի չէ, թե Եվրոմիության համար ինչ է նշանակում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ում ընտրվելուց հետո շատերը սկսեցին կանխատեսումներ անել, թե Եվրոպայում իշխանության գլուխ կանցնեն աջամետ պոպուլիստական կուսակցությունները: Այդուհանդերձ մեկ բան ակնհայտ է. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի առթիվ ԵՄ անդամ երկրների արձագանքը ձեռնտու է թերեւս միայն Ռուսաստանին, գրում է ...
Խոսքը տվյալ դեպքում «Գուլամերյան» կրթական ծրագրի մասին է, որը շուտով, իսկ ավելի որոշակիՙ 2 տարի անց, կբոլորի իր գոյության 20-ամյակը: 1998-ին էր, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա-ի հրավերով առաջին ու, ափսոս, վերջին անգամ Հայաստան ժամանեցին նյույորքաբնակ Հարոլդ եւ Ժոզեֆին Գուլամերյան ամուսինները: Նրանք մոտիկից ծանոթացան նորահաս սերնդի կրթության ու դաստիարակության խնդիրներին եւ ...
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրվան մեկ ամիս ժամանակ է մնացել: Մ. Նահանգներում Թրամփով պայմանավորված շփոթված, շիկացած մթնոլորտ է: Այս վիճակը Նոստրադամուսի համախտանիշ է առաջացրել նրա արտաքին քաղաքականության «թրենթ»-ները գուշակողների մոտ: Միջազգային քաղաքական միտքը, «գլուխկոտրուկ կուբիկի» նման շուռ ու մուռ է տալիս նրա կենսագրականը, հասկանալու անկանխատեսելի իր անձի նախապատվությունները, ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակումՙ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ եւ ճնշման կարգավորիչներ: Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ ընկերությանՙ Երեւանի Ամիրյան 3 եւ Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաեւ Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ եւ այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձեւակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:
Սյունիքի մարզ այցելությունը դեկտեմբերի 10-ին էր, ուղեկցությամբ ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանի եւ «Արեւելք» կայքի խմբագիր Սագո Արյանի: Ցրտաշունչ, ձյունառատ օրը չխանգարեց հասնել տարածաշրջան եւ հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մեր զինվորների ընտանիքներին, ու քանի որ նրանք ապրում են Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքների տարբեր գյուղերում, որոշեցինք հադիպման վայր ...