Մեր ընթերցեղներին հայտնի է, որ այս տարի 110-ամյակն է հայ իրականության ամենատարածուն եւ ամենամեծ ազգային, մշակութային ու կրթական կազմակերպության հիմնադրման: Նյու Յորքից, Բեյրութից եւ սփյուռքի այլ գաղթօջախներից հետո, ՀԲԸՄ-ի հոբելյանն օրերս նշվում է նաեւ Մայր հայրենիքում` 5-օրյա միջոցառումների տարաբնույթ ծրագրով: Միջոցառումների շաբաթը կսկսվի այսօր, ժամը 11-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնական դահլիճում, ...
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից հետո շատերը հիշեցին Ռուսաստանի Դաշնության երբեմնի վարչապետ Վիկտոր Չեռնոմերդինի նշանավոր ասույթներից մեկըՙ «Ինչ էլ որ անում ենք, վերջում ստացվում է ՍՄԿԿ»: Եվ իրոք, շռնդալից, զանգվածային այդ համագումարը բազմաթիվ առումներով հիշեցրեց Կոմկուսի կրեմլյան համագումարները, ընդամենը մի քանի տարբերություններով: Օրինակՙ բեմի վրա, այսինքն նախագահությունում, ոչ մի կթվորուհի ...
ՀՀԿ համագումարն ավելի շատ նոր հարցեր ավելացերեց, քան թե պատասխաններ տվեց հին հարցերին: Անպատասխան մնաց գլխավոր հարցը` ի՞նչ ճակատագիր է սպասվում արագ եւ անհետաձգելի փոփոխությունների հանրության սպասումին, որը հազիվ թե երկար դիմանա «առաջիկա տարիների բեկումնային փոփոխություններին»: Այդ տարիները արդեն հալվել են ՀՀԿ-ի իշխող կուսակցություն լինելու շատ տեւական ժամանակընթացքում: Մի պահ ...
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոյեմբերի 30- ից դեկտեմբերի 2 անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ- ի ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջկառավարական կոմիտեի նիստը: Նոյեմբերի 30- ին ի թիվս 11 այլ տարրերի ցուցակում ներառվել է նաեւ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելուՙ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղստանի միացյալ ...
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքային նորՙ 33 հոգանոց ավագանին արդեն երկու անգամ նիստեր է գումարել, բայց երկու անգամն էլՙ միայն ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի «Բալասանյան դաշինքը» ներկայացնող 17 անդամներով: Անցողիկ 6 տոկոսանոց շեմը հաղթահարած ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) եւ ԳԱԼԱ կուսակցությունների ցուցակներով ընտրված մյուս 16 անդամները, ինչպես ...
Նոր խորհրդարանը կաշխատի նոր, այժմյանից էականորեն տարբերվող կանոնակարգով: Ազգային ժողովի` այժմ առկա մարմիններին ավելացել է նոր կառույց` ԱԺ խորհուրդը, որը գումարվելու է հերթական նստաշրջանի երկուշաբթի օրերը, ձեւավորելով օրակարգն ու քննարկելիք հարցերի հաջորդականությունը: Նոր գումարման խորհրդարանում նստաշրջանի առաջին եւ վերջին հերթական նիստերն են միայն գումարվելու երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս նիստերը` երեք ...
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը այս տարվա 10 ամիսներին նվազել է, հասնելով տարվա մեջ ամենացածրՙ 0,4 տոկոս ցուցանիշին: Դատելով վիճակագրական ցուցանիշներից, անկման հիմնական պատճառը գյուղատնտեսական արտադրանքի ծավալների նվազումն էՙ հակառակ անցյալ տարի արձանագրված բարձր բերքատվության, հետեւաբար եւ աճի: Այդուհանդերձ, տնտեսության երկու ճյուղերՙ արդյունաբերությունն ու ծառայությունները շարունակում են աճ արձանագրելՙ առաջինը ...
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի համաձայն, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլարՙ 1000 խորանարդ մետրի համար: Երեկ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց այդ պայմանագրին:
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021թթ. ծրագիրը: Ակնկալվում է միջոցառումների իրականացման արդյունքում կենսականորեն կարեւորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն 2021թ. հասցնել 74-76 տոկոսի: Ըստ ծրագրի, տեղական արտադրության հաշվին կբարձրանա կարեւորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, ...
Կառավարությունը երեկ հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:
Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Այդ մասին կառավարության երեկվա նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի, հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների եւ ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար շուրջ 97 մլրդ ...
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստի ժամանակ, նշելով, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են իրեն, հետեւյալն ասաց. «Վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, եթե գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն ...
Նախարարության ընդերքի տրամադրման, օգտակար հանածոների պաշարների գործակալությունները եւ ընդերքի բաժինը միաձուլման ձեւով կվերակազմակերպվեն ընդերքի գործակալության: Կառավարության այս որոշման մասին խոսելով, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ կրճատումը շարունակական գործընթաց է. այս պահին կազմում է 13 տոկոս, իսկ Երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 ...
Նոյեմբերի 8-ին Ամերիկան հատեց վերջին ժամանակների ամենաայլանդակ նախագահական ընտրարշավի եզրագիծը, որի արդյունքը շշմեցրեց աշխարհին եւ գուցե նաեւ իրենՙ Դոնալդ Թրամփին, քանի որ կանխատեսվում էր Հիլարի Քլինթոնի հաստատ, թեեւ աննշան առավելությամբ, հաղթանակը:
Անկարայում սիրիացի ընդդիմադիրները Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ քննարկում են Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման հարցը: ԱՄՆ-ը չի մասնակցում բանակցություններին, հաղորդում է «Ֆայնենշըլ թայմս» թերթը, վկայակոչելով ընդդիմության աղբյուրներ: Անկարան հանդես է գալիս միջնորդի դերում: Թերթի տվյալներով, բանակցություններին մասնակցում են սիրիական ընդդիմության մեծաթիվ ներկայացուցիչներ: Դա վկայում է, որ նրանք ձգտում են հասնել համաձայնության:
Կարո՞ղ եք ասել, թե հայաստանյան ո՞ր կուսակցության ծրագրում է հնարավոր կարդալ բառացիորեն հետեւյալը. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի եւ ազատ կամքի...Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց աստվածատուր հայրենիքն է: Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, ...
Այն, որ Հայաստանին 131 պատգամավորը շատ է, գիտեին անգամ նոր Սահմանադրություն գրողները, քանի որ այն կազմելիս ամրագրել են, որ խորհրդարանը կարող է ունենալ առնվազն 101 պատգամավոր: Բայց ի՞նչ եք կարծում, 101-ն էլ շատ չէ՞, մանավանդ որ 101-ն էլ գործի չեն գնալու, եթե գնան էլ, նիստերին չեն մասնակցելու, եթե մասնակցեն էլ, ...
Երկօրյա այցով Բաքվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բանակցությունների արդյունքում երկու երկրներն ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնց թվարկումը ժամանակ եւ տեղ կխլի: Ասենք միայն, որ ամենակարեւորՙ ռազմական համագործակցության վերաբերյալ պաշտոնապես որեւէ փաստաթուղթ ստորագրված համաձայնագրերի շարքում չի նշվում: Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ կողմերը կշարունակեն խորացնել հարաբերություններն այդ բնագավառում: ...
Լուկաշենկոն Բաքվում էր: Ով դեռ չի կողմնորոշվել, ասեմ, որ Լուկաշենկո եւ Ալիեւ զույգից մեր դաշնակիցը Լուկաշենկոն է: Ամեն դեպքում դաշնակից լինելու վերաբերյալ թղթեր ունենք ստորագրած, «նոտարով, կադաստրով, բանով...»: Ճիշտն ասած, ամեն անգամ, երբ Լուկաշենկոն գնում է Բաքու, իսկ Լուկաշենկոն հաճախ է գնում Բաքու, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գրեթե ...
Պատերազմներն ու ցնցումներն անպակաս են մեր մոլորակից: Ու եթե անգամ դրանք կապված չեն հայերի հետ, միեւնույն է, բացասաբար են անդրադառնում հայերի վրա, որովհետեւ մոլորակի բոլոր ծագերում հայեր են ապրում. բնական ու արհեստածին աղետները վտանգում են նրանց ֆիզիկական ու հոգեւոր գոյությունը:
2016թ-ի նոյեմբերի 28-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը:
Նոյեմբերի 28-ին լրացավ Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի ամենաակտիվ ստեղծագործողներից մեկիՙ շնորհաշատ գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ԵՐՎԱՆԴԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Ցավոք սրտի, նա կյանքից հեռացավ ավելի քան չորս տարի առաջ, ստեղծագործական եռուն շրջանում: Դեռ ինչքա՜ն ու ինչքա՜ն կտավներ պիտի վրձներ եւ ուրախացներ իր արվեստի երկրպագուներին: Իսկ դրանց թիվը շատ է ե՛ւ Վանաձորում, ...
Դոնալդ Թրամփի անակնկալ հաղթանակը շատերի մեջ, այդ թվում նաեւ Ռուսաստանում, հույսեր արթնացրեց, որ Արեւմուտքը միգուցե վերջապես զարթնի լեթարգիական քնից եւ դիմի այդ ճահճից դուրս գալու ինչ-որ փրկարար միջոցների: Սակայն հազիվ թե հայրենի նույնպես Հանրապետական կուսակցությանՙ կոմունիստական ինքնասիրահարվածության ոգեկոչումների մթնոլորտում անցած համագումարը տեղաշարժերի հույսեր առաջացրեց հայ մարդկանց մեջ: Անհագ պահանջ առաջացավ ...
Ադրբեջան-Իրան-Թուրքիա եռանկյունու ներսում օրերս չգիտես ինչու սկսեցին խոսել ԼՂ-ի դեմ ապրիլին սանձազերծված քառօրյա պատերազմի եւ այդ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող կարգավորման բանակցություններում ներկայումս ընդմիջում է: Վաշինգտոնը եւ Փարիզը փոխել են իրենց համանախագահներին: Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խումբը մասնակցեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, սակայն Բաքուն ...
Գոհաբանության կամ Երախտագիտության (Thanksgiving) տոնը, որ նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, ամենասիրվածն է ամերիկացիների շրջանում, եւ իր մասսայականությամբ ու հանդիսանքով թերեւս զիջում է միայն Ծննդյան տոնին: Տարբեր են այս տոնին առնչվող պատմական վկայությունները: Օրվա խորհրդանիշըՙ դդումն է, իր կարմրա-նարնջագույն հանդերձով: Իսկ սեղանին պարտադիր մատուցվող հնդկահավի (turkey) առնչությամբ կան շատ ...
Թվում էրՙ նա հավերժական է: Իրար փոխարինում եւ մահանում էին գերտերությունների ղեկավարներ, փլուզվում էին կայսրություններ, մոլեգնում պատերազմներ, իսկ Կուբայիցՙ Ազատության կղզուց, աշխարհի համաղետներին եւ վերափոխումների փոթորիկներին հետեւում էր մորուքավոր Ֆիդելը: ԿՀՎ գործակալների փամփուշտները, թունանյութերը եւ պայթուցիկները չէին դիպչում կուբացի առաջնորդին: Ֆիդել Կաստրոն ինքը հեռացավ 90 տարեկան հասակում: Հիրավի առասպելական այդ ...
Վաշինգտոնից Մայքլ Իսիկովը «Յահու Նյուսում» հետաքրքրական տեղեկություններ է տեղադրել Մ. Նահանգների նորընտիր նախագահի ազգային անվտանգության խորհրդատուի պաշտոնի հավանական թեկնածու Մայքլ Ֆլինի մասին: Թարգմանաբար ներկայացնում ենք էական որոշ մանրամասներ:
Բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթը հաջողված օրինակ է դարձել գործընկերների համար: Պատասխանատու մոտեցում դրսեւորելու եւ օգտակար լինելու ցանկությունը համախմբել է տարբեր գործունեություն իրականացնողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի եւ երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտողՙ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջեւ:
Դեռեւս 19-րդ հարյուրամյակի 90-ական թվականների սկզբին Աբդուլ Համիդի օրոք եւ հետագայում նաեւ երիտթուրքերի, դաժանորեն գործում էր խստիվ հրահանգ, որը հանգում էր նրան, թե հայերին եւ ընդհանրապես տեղածին քրիստոնյաներին ոչնչացնելուց հետո, ժամանակի ընթացքում պետք է մաքրել նաեւ նրանց հետքերը։ Իսկ դրանք առաջին հերթին տաճարներն են, եկեղեցիները, մատուռները, խաչքարները (հայկական փոքր ճարտարապետության ...