RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 3177, Տպվել է` 281, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Պ. Ք.

Անկարայում սիրիացի ընդդիմադիրները Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ քննարկում են Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման հարցը: ԱՄՆ-ը չի մասնակցում բանակցություններին, հաղորդում է «Ֆայնենշըլ թայմս» թերթը, վկայակոչելով ընդդիմության աղբյուրներ: Անկարան հանդես է գալիս միջնորդի դերում: Թերթի տվյալներով, բանակցություններին մասնակցում են սիրիական ընդդիմության մեծաթիվ ներկայացուցիչներ: Դա վկայում է, որ նրանք ձգտում են հասնել համաձայնության:

Բանակցություններում առաջխաղացում չի նկատվում: ԱՄՆ-ի բացակայությունը ցույց է տալիս, որ Մերձավոր Արեւելքում փոփոխություններ են կատարվում քաղաքական գործընթացի զարգացման մեջ, եւ սիրիական ուժերը հակված են խոսելու ավելի շատ Մոսկվայի, քան Վաշինգտոնի հետ, նշում է թերթը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Մոսկվան բանակցում է սիրիական զինված ընդդիմության հետ: Նա հրաժարվել է բացահայտել բանակցությունների մանրամասնությունները, սակայն հավաստիացրել է, որ դրանք կշարունակվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ