ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ըՙ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթը հաջողված օրինակ է դարձել գործընկերների համար: Պատասխանատու մոտեցում դրսեւորելու եւ օգտակար լինելու ցանկությունը համախմբել է տարբեր գործունեություն իրականացնողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի եւ երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտողՙ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջեւ: Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրան»-ի երեխաների համար: Անմնացորդ նվիրման արդյունքում, պարուսույցները սեղմ ժամկետում «Քոչարի» են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայիՙ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլեւ հայկական պարի ոգին: Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի եւ բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաեւ: Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով: Մեկ տարի առաջ, Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաեւ Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացվածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին: |