ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 29,5 ՏՈԿՈՍԸ ԿԿՐՃԱՏՎԻ Ա. Մ. Նախարարության ընդերքի տրամադրման, օգտակար հանածոների պաշարների գործակալությունները եւ ընդերքի բաժինը միաձուլման ձեւով կվերակազմակերպվեն ընդերքի գործակալության: Կառավարության այս որոշման մասին խոսելով, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ կրճատումը շարունակական գործընթաց է. այս պահին կազմում է 13 տոկոս, իսկ Երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 տոկոս: |